00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում ճնշում են հայերի և վրացիների բիզնեսը, բայց ոչ ադրբեջանցիների

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցКиев накануне выборов
Киев накануне выборов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինական իշխանությունները թիրախավորում են` հաշվի առնելով գործարարների ազգային ծագումը և երկկողմ հարաբերությունների վրա նրանց հնարավոր ազդեցությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ուկրաինայում սեփականության վերափոխումն իրականացվում է ոչ ուկրաինական տարրերից մաքրելու քողի տակ, Sputnik Արմենիային ասաց «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական ինստիտուտի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևը։

Сергей Саркисов - Sputnik Արմենիա
Սարկիսով եղբայրների նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում

Ավելի վաղ ուկրաինահայ գործարար Արթուր Մխիթարյանը դիմել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին` խնդրելով սանձել Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունները, ինչը խոչընդոտում է իր ընկերության գործունեությունը։ Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ–ն հետախուզում էր հայտարարել ռուս գործարարներ, «ՌԵՍՈ Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարգիսովների նկատմամբ։ Ընկերությունում դա անվանել են խարդախների պլանավորված արշավ` ուկրաինական իշխանությունների ներգրավմամբ։

«Տեղի է ունենում բիզնեսի «մաքրում», ինչպես իրենք են ասում, ոչ ուկրաինական «տարրերից»։ Իրականում դա շուկան և ֆինանսական հոսքերը զավթելու պայքար է։ Ու այդ պայքարը սրվում է», – ասաց Սուզդալցևը։

Չեզոքացված բիզնեսի մեծ մասը ռուսական է։ Ռեյդերային զավթումներ տեղի են ունենում նաև ռուսական բանկերում։ Այդ քաղաքականությունը գրեթե չի առնչվում եվրոպական կամ ամերիկյան ներդրումներին, թեպետ դրանք շատ չեն։ Դրանց վախենում են ձեռք տալ։

Յուրահատուկ վերաբերմունք կա նաև Ղազախստանի և Բելառուսի հանդեպ։

«Հաշվի են առնում այն, որ Մինսկը գրեթե միություն է կազմել Կիևի հետ։ Ու նրանց փորձում են ձեռք չտալ», – նշել է Սուզդալցևը։

Այն պետությունների ներդրումները, որոնց դժվար է պաշտպանել իրենց շահերը, ենթարկվում են փոփոխության, զավթվում են։ Ընդհանուր առմամբ, ընտրում են այն բիզնեսները, որոնց հետ ավելի քիչ խնդիրներ կլինեն։

Кадр из обращения основателя Taryan Group Артура Мхитаряна к президенту Украины Петру Порошенко - Sputnik Արմենիա
«ՈւԱԾ–ը դուրս է մղում բիզնեսը Ուկրաինայից». հայ գործարարը ահազանգում է

Որքան էլ տարօրինակ թվա, խնդիրներ ունեն նաև վրացի գործարարները։ Թբիլիսիի հետ հարաբերությունները երկակի են, մի կողմից հաշվի են առնվում հեղափոխությանը վրացական սփյուռքի մասնակցությունը, մյուս կողմից` խնդիրներ կան Սահակաշվիլու և այսօրվա Վրաստանի հետ։ Ուստի վրացական ներդրումները նույնպես «բաց» են վերափոխման համար։

«Ադրբեջանցիներին ձեռք չեն տալիս, որովհետև Ադրբեջանը միակ երկիրն է, առայժմ տեսականորեն, որը Ռուսաստանի այլընտրանքն է էներգակիրներ ստանալու հարցում», – ասաց Սուզդալցևը։

Դա, առաջին հերթին,  վերաբերվում է խոշոր բիզնեսին։ Ադրբեջանական փոքր և միջին ձեռնարկատիրությունը բախվում է նույն խնդիրների հետ։

Ուկրաինայում հույս ունեն, որ ապագայում Արևմուտքն աչք կփակի այդ իրավիճակի վրա, քանի որ երկիրը նրանց պետք է Ռուսաստանի դեմ պայքարում։

Լրահոս
0