Արմեն Երիցյանը պնդում է, որ 2019 թվականից ամենաարդիականը լինելու է վառ մարջանի գույնը և դրա երանգները։
«Դրանից բացի, ակտուալ են լինելու նաև կոբալտի կապույտը, կարմիր նարինջը , կիտրոնային դեղինն ու կանաչաշագանակագույնի (хаки) տարբեր երանգները մինչև դարչնագույն։ Բնականաբար, ինչպես միշտ, սևը լինելու է ակտուալ և կարող է համադրվել գալիք տարվա ամենանորաձև գույներից ցանկացածի հետ», - ասում է նա։
Երիցյանը կարծում է, որ Ամանորին ամենակարևորը լավ տրամադրությունն է, իսկ հագածը երկրորդական է։ Միևնույն ժամանակ խորհուրդ է տալիս չխուսափել տոնական հագուստից։
Հաղորդավար՝ Քնար Նանա Մարտիրոսյան։