00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես վրացին միանգամից երկու հայուհու սիրահարվեց. երկվորյակ քույրերի արկածները Թբիլիսիում

© Sputnik / Alex ShlamovВоски и Маргарита Авакяны
Воски и Маргарита Авакяны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վրաստանը օտարերկրացու աչքերով» նախագծի հերոսուհիները հայ աղջիկներ են։ Ուսանողուհիները խոսել են վրաց ժողովրդի հանդեպ իրենց վերաբերմունքի, նոր ընկերների մասին, նաև իրենց անձնական կյանքից զվարճալի պատմություն են պատմել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Մարգարիտա և Ոսկի Ավագյան երկվորյակ քույրերը ծնողների հետ Հայաստանից Վրաստան են տեղափոխվել հինգ տարի առաջ։ Սկզբում աղջիկները վրացերենի հետ կապված խնդիրներ ունեին, բայց սրտացավ մարդիկ օգնեցին նրանց ու հիմա նրանք թբիլիսյան բուհերում են սովորում։ Sputnik Գրուզիայի թղթակիցները հանդիպել են քույրերն ու խոսել նրանց հետ նոր բնակավայրի, ընկերների ու անձնական կյանքի մասին։

Սկզբում Ավագյանների ընտանիքը Նինոծմինդա էր տեղափոխվել։ Ծնողները շատ էին հավանում նոր բնակավայրը, այնտեղ արդեն տուն ունեին, աշխատանքն էլ Վրաստանի հետ էր կապված։ Իններորդ դասարանի աշակերտուհի աղջիկները տեղի սկսեցին տեղի դպրոց հաճախել։

© Sputnik / Alex ShlamovՈսկի և Մարգարիտա Ավագյաններ
Ինչպես վրացին միանգամից երկու հայուհու սիրահարվեց. երկվորյակ քույրերի արկածները Թբիլիսիում - Sputnik Արմենիա
Ոսկի և Մարգարիտա Ավագյաններ

«Դա հայկական դպրոց էր, այդ պատճառով ես ու Մարգարիտան զգում էինք մեզ ինչպես ձուկը ջրում», – ասում է Ոսկին։

Նրանք վրացերեն չգիտեին։ Ստիպված էին զրոյից սովորել լեզուն։

«Ահավոր էր։ Այդ դժվար տառերը, բառերը... ես գիտեի միայն «Բարև, անունս Ռիտա է», – հիշում է Մարգարիտան։

Ամեն ինչ փոխվեց, երբ դպրոց եկավ վրացերենի երիտասարդ ուսուցչուհի Նինո Բաբալաշվիլին։ Նա տեղացի չէր, ապրելու տեղ էլ չուներ։ Այդ ժամանակ Ավագյանները որոշեցին նրան հրավիրել իրենց տանն ապրելու։ Ուսուցչուհին համաձայնվել էր, ձեռքի հետ էլ աղջիկներին լրացուցիչ դասեր էր տալիս։

© Sputnik / Alex ShlamovՈսկի Ավագյան
Ինչպես վրացին միանգամից երկու հայուհու սիրահարվեց. երկվորյակ քույրերի արկածները Թբիլիսիում - Sputnik Արմենիա
Ոսկի Ավագյան

Հենց Նինոյի շնորհիվ նրանք բազում նոր բաներ իմացան Վրաստանի մշակույթի ու պատմության մասին։ Թբիլիսիում կրթությունը շարունակելու գաղափար առաջացավ, թեև ի սկզբանե նման ծրագրեր չկային։

«Մենք հետաքրքրվեցինք... Նա ամենալավն է, ամեն ինչ պատմում էր մեզ, ցույց էր տալիս, Վրաստանի պատմություն էր սովորեցնում։ Նա այնպես ներկայացրեց Վրաստանը, որ մեզ այդ գաղափարը շատ դուր եկավ», – ասում է Ոսկին։

Մարգարիտան որոշեց ընդունվել Իլյա Ճավճավաձեի անվան համալսարան, քանի որ Նինոն հենց այդ բուհն էր ավարտել։ Իսկ Ոսկին` Վրացական տեխնիկական համալսարան` լրագրության ֆակուլտետ։

© Sputnik / Alex ShlamovՄարգարիտա Ավագյան
Ինչպես վրացին միանգամից երկու հայուհու սիրահարվեց. երկվորյակ քույրերի արկածները Թբիլիսիում - Sputnik Արմենիա
Մարգարիտա Ավագյան

Առաջին իսկ օրը զվարճալի դեպք եղավ. Ոսկին այնքան էր հուզվել, որ շփոթել էր խմբերն ու երեք օր սխալ ուսանողների հետ էր դասախոսությունների գնում։

«Հետո բոլորն ինձ վրա ծիծաղում էին, մինչև հիմա էլ ծիծաղով ենք հիշում` ոնց կարող էի սեփական խումբն ուրիշինի հետ խառնել։ Հետո իմացա` որտեղ պետք է լինեմ ու չեք պատկերացնի, ինչպես է բախտս բերես կուրսեցիների ու դասախոսների հարցում», – հիշում է նա։

Մի պահ Ոսկիին թվաց, որ լրագրողի մասնագիտությունն իր համար չէ, բայց նա հանդիպեց բարի ու սրտացավ մարդու` դասախոս Ելիզավետա Պավլովնային, ով համոզեց աղջկան չթողնել ուսումը։

Куклы Мартуи Саргсян - Sputnik Արմենիա
Լոռեցի տիկնիկագործ. «Տիկնիկներս կարծես շնչավոր մարդիկ են, քիչ է մնում խոսեն»

«Հիմա այնքան շնորհակալ եմ նրան, դեռ չեմ ավարտել համալսարանն ու արդեն աշխատում եմ մասնագիտությամբ», – խոստովանում է նա։

Մարգարիտան նույնպես գոհ է համալսարանի իր ուսումից։ Այստեղ նա հասկացավ, որ վրացիները շատ շփվող են, նա շատերի հետ ընկերացել է։ Ասում է, որ Վրաստանում հինգ տարի ապրելու ընթացքում ոչ մի առիթ չի եղել վրացիների մասին կարծիքը փոխելու համար։ Երկվորյակ քույրը համամիտ է ու ավելացնում է, որ Վրաստանում մարդկանց հարցում նրանց բախտը բերել է։

«Այո։ Կարող եմ վստահ ասել, որ վրացիները պատրաստ են օգնել ցանկացած իրավիճակում, կարող են օգնության ձեռք մեկնել։ Կհուշեն` ինչպես դուրս գալ այս կամ այն իրավիճակից», – ասում է Ոսկին։

Իհարկե, թբիլիսյան կյանքում զվարճալի պատահարներ էլ են լինում։ Աղջիկներն իրենց անձնական կյանքից մի դեպք պատմեցին։

Մարգարիտան խոստովանում է, որ իր վրացի կուրսեցին սիրահարվել էր իրեն։ Տղան անձամբ ծանոթ չէր նրա հետ ու չգիտեր, որ նա երկվորյակ քույր ունի։

Մի անգամ տղան որոշել է խոսել Մարգարիտայի հետ, բայց աղջիկը նրան չէր հավանում։

Одна из комнат в Доме-музее дворян Смирновых - Sputnik Արմենիա
Վրացահայերը կարողացան «պահել» Թումանյանին, բայց «կորցրին» Թամամշևներին

«Կարճ ասած, ես ցրեցի նրան ու գնացի տուն։ Բայց պարզվեց` նա հետևել է ինձ մինչև տուն։ Ու սպասում էր` երբ եմ դուրս գալու», – ասում է աղջիկը։

Քիչ անց տնից դուրս է գալիս Ոսկին, այլ ոչ թե Մարգարիտան։

«Դեպի մետրո եմ գնում, իսկ այդ տղան կանգնեցնում է ինձ, ծաղիկները ձեռքին և ասում. «Ռիտա, Ռիտա, արի խոսենք»։ Սիրո խոստովանություն է անում Ոսկուն (իրականում ինձ). «Չէ որ ես սիրում եմ քեզ։ Ինչքո՞ւ ես ինձ հետ այսպես վարվում»։ Կանգնած լռում եմ», – շարունակում է Ոսկին։

Ոսկին, իհարկե, հասկացել էր, որ տղան շփոթել է իրեն քրոջ հետ, բայց սկզբում չի կողմնորոշվում` ինչ ասել։

«Իսկ նա շարունակում էր, ասում էր, որ արդեն մեկ տարի է հետևում է ինձ, որ ես շատ լավիկն եմ։ Ես կանգնեցրեցի նրան ու ասացին. «Ես Ռիտան չեմ»։ Նա շատ զարմացավ, հարցրեց. «Իսկ ո՞վ ես»։ Նույնիսկ վարդերի փունջն իջեցրեց ու մեկ անգամ էլ հարցեր` ուր է Ռիտան։ Այսպես նա իմացավ, որ Ռիտան երկվորյակ քույր ունի։ Այդ դեպքից հետո մենք շատ լավ շփվում ենք», – ծիծաղելով պատմում է Ոսկին։

Մարգարիտան նշում է, որ տղան մինչ այժմ էլ լավ չի տարբերում նրանց ու խնդրում է տարբեր գույների հագուստ հագնել։

Լրահոս
0