00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավատեսություն, թե սառը հաշվարկ. ո՞րն է Բաքվի հաճոյախոսությունների գինը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян с солдатами (18 сентября 2018). Карабах
Премьер-министр Никол Пашинян с солдатами (18 сентября 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, բացի այդ նրանց միջև առկա է հսկայական անվստահություն, ինչը զրոյացնում է փոխզիջումների հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանի և Բաքվի միջև հեռակա բանավեճ է ծավալվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների շուրջ։ Չնայած ընդհանուր առմամբ զուսպ տոնին` այդ բանավեճը լավատեսություն չի առաջացնում։ Կողմերը նախկինի նման մնում են իրենց դիրքերում, բացի այդ նրանց միջև առկա է հսկայական անվստահություն, ինչը զրոյացնում է փոխզիջումների հնարավորությունը։

Министр иностранных дел Азербайджана Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին ինքնակառավարման իրավունք տալ. Մամեդյարով

Ամեն ինչ սկսվել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունից այն մասին, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին տրամադրել բարձր մակարդակում ինքնակառավարման իրավունք։ Ադրբեջանցի նախարարի կարծիքով` հակամարտության կարգավորումից հետո այդ երկու համայնքները ստիպված կլինեն միասին ապրել։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած զրույցները, ինչպես նաև Մամեդյարովի երեք հանդիպումները հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ որոշակի լավատեսություն են ներշնչում բանակցային գործընթացի առաջխաղացման առումով։

Երևանում ադրբեջանցի նախարարի արտահայտություններն ընդունվել են սպասելի տարակուսանքով։ Հայաստանի ԱԳՆ–ը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը»։ Պաշտոնական Երևանի կարծիքով` սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները որպես նախապայմաններ ներկայացնել: Մամեդյարովին պատասխանել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն ասել է, որ Հայաստանում ոչ մի իշխանություն չի գնա Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների` «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով։

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Սպառնալիքները չեն ազդելու մեր դիրքորոշման վրա. ԱԳՆ–ի պատասխանը Մամեդյարովին

Իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մամեդյարովին խորհուրդ է տվել իր առաջարկները ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, քանի որ ի վերջո հենց նա պետք է որոշի իր ճակատագիրը։

Հայ պաշտոնյաների արձագանքն, ընդհանուր առմամբ, հասկանալի է։ Այս պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում է շոշափելի զիջումներից, բանակցություններում արտահայտում է մաքսիմալիստական դիրքորոշում` «ամեն ինչ կամ ոչինչ» տրամաբանությամբ, ինչպես նաև փաստացի հրաժարվում է կատարել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունները` ուղղված լարվածությունը նվազեցնելուն, բանակցային գործընթացում անհնար է ինչ-որ առաջխաղացման հույս ունենալ։ Այս իրավիճակում Հայաստանի կողմից ցանկացած զիջում կգնահատվի որպես թուլություն` դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հատկանշական է, որ ներկա փակուղային իրավիճակը հասկանում են նաև կարգավորման միջնորդները, ինչի մասին վկայում են թեկուզ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունները։ Ավանդական ճեպազրույցում Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել լուծման համար, բայց «դա երկար պատմություն է և ձգձգված հակամարտություն»։

Первый вице-премьер Арарат Мирзоян на заседании правительства Армении (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյանի պատասխանը Մամեդյարովին

Հայ փորձագետները գրեթե միակարծիք են`Ադրբեջանին ցանկացած տարածքային զիջում անուղղելի վնաս կհասցնի Հայաստանի և Արցախի պաշտպանունակությանը։ Ուստի, հայկական կողմի շահերից է բխում առավելագույնս պահպանել ներկա ստատուս քվոն։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ գտնվող շրջաններն Ադրբեջանին հանձնելն առաջին հերթին անհնար է այնտեղ կառուցված ինժեներային ամրությունների պատճառով։ Ավելի քան 20 տարվա ընթացքում ԼՂԻՄ շրջակա տարածքներում կառուցվել է հզոր պաշտպանական համակարգ։ Նույնիսկ փոքր տարածքի զիջման հետևանքով անհրաժեշտ կլինի ահռելի միջոցներ ներդնել` պաշտպանության նոր գիծ կառուցելու համար։ Այն կխախտի շփման գծում ներկա դասավորությունը և կթուլացնի հայկական դիրքերը։

Նա կարծում է, որ իրավիճակը չի փրկում վերոհիշյալ տարածքներում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Երրորդ երկրների զինծառայողների ներկայությունն այս տարածքում Հայաստանին կզրկի հակամարտությունն ինչ–որ կերպ վերահսկելու հնարավորությունից։

Ներսիսյանի խոսքով` Մամեդյարովի լավատեսությունն ավելի շուտ կոչված է Հայաստանի իշխանությունների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Բաքվում հույս ունեն, որ իրենց «կառուցողականությունը» հայ ղեկավարության հասցեին բազմաթիվ անհարմար հարցեր կառաջացնի հայ հասարակության մեջ, ինչը կհանգեցնի ներքին իրադրության ապակայունացմանը։ Հասկանալով դա` պաշտոնական Երևանն առավելագույն կոշտ դիրքորոշում պետք է զբաղեցնի և հեռու մնա ադրբեջանական հաճոյախոսություններից։

Լրահոս
0