00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի՞ է Խոզի տարում «խոզի բուդ» դնել սեղանին

© UtemСвиной окорок
Свиной окорок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2019 թվականին Ամանորի սեղանի համար լավագույն լուծումը կլինի, զարդարել այն ուտեստներով, որոնց բաղադրիչները կազմված են խոզի սննդակարգում առկա մթերքներից։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայերն այս տարի պետք է զերծ մնան վերջին տարիներին Ամանորի սեղանի գլխավոր ուտեստ համարվող խոզի ազդր պատրաստելուց, քանի որ 2019–ը հենց Դեղին հողե Խոզի տարի է։

Բանն այն է, որ Հայաստանում Ամանորի սեղանը դժվար է պատկերացնել առանց խոզի ազդրի։ Տոնական սեղանի թիվ մեկ ուտեստը պատրաստելու համար մի ամբողջ ծիսակարգ է անցկացվում։ Խոզի ազդրը մարինացնում են առնվազն մեկ օր, համեմում սխտորով, գազարով, համեմունքներով։ Այնուհետև դնում են ջեռոցի մեջ և եփում այնքան ժամ, որքան որ կշռում է բուն ազդրը։

Торжественная церемония открытия рождественской ярмарки на Северном проспекте в Ереване - Sputnik Արմենիա
Որկրամոլության փառատոն, հանգիստ, թե փախուստ. ինչո՞ւ են մարդիկ Ամանորը դրսում դիմավորում

Ամանորի սեղանի համար խոզի բուդ պատրաստել-չպատրաստելը Հայաստանում գրեթե ռազմավարական կարևորության հարց է դարձել։

Աստղագուշակները, ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների խոհարարական ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս և կոչ անում խոզի մսից պատրաստված ուտեստների սիրահարներին հարգանք ցուցաբերել տարվա սիմվոլի նկատմամբ գոնե տոնական օրերին։

Գլխավորապես մասնագետները խորհուրդ են տալիս ըմբռնումով մոտենալ այդ կենդանու սովորույթներին և առանձնահատկություններին և տոնական սեղանի համար ընտրել այնպիսի ուտեստներ, որոնց բաղադրության մեջ կմտնեն խոզի սննդակարգում առկա մթերքներ։ Օրինակ, կանաչեղեն, աղանդեր, ձկան և մսի (ցանկացած, բացի խոզի մսից) խավարտներ։

Խորհուրդ չի տրվում որևէ ձևով խոզի միս պատրաստել և օգտագործել այն աղցանների մեջ։ Տան տիրուհիների համար սա հիանալի առիթ է ևս մեկ անգամ վերանայել ամենամյա կերակրացանկը, ստեղծագործ մոտեցում ցուցաբերել և սովորական դարձած ուտեստներին նոր տեսք և համ հաղորդել։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն իր հերթին նշեց, որ սեղանը խոզի բդով զարդարելու սովորությունն այդքան էլ չի ողջունում։

Ստեփանավանի դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչն ասաց, թե ինչպես է պետք խնամել արծաթափայլ եղևնին - Sputnik Արմենիա
Ինչպես են արծաթափայլ եղևնիները ծնվում Հայաստանում. տեսանյութ

Նախ` տանտիկինները գերադասում են մեծ խոզի բուդ գնել. նրանց թվում է, որ ինչքան այն մեծ լինի, այնքան լավ։

«Հիմնականում խոզի բուդը սեղանին է մնում ամբողջ օրը, այն սառնարան են դնում լավագույն դեպքում երեկոյան, հաջորդ առավոտյան կրկին դնում սեղանին։ Այս դեպքում արդեն խախտվում է ջերմային ռեժիմը, ինչը վատ է անդրադառնում ուտեստի վրա», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց Մամուլյանը։

Սիրված և մեծ տարածում գտած ուտեստն այդպիսով վերածվում է մանրէների օջախի։ Շեֆ–խոհարարը խորհուրդ է տալիս, եթե հարցն այդքան սուր է դրված, ոչ մեծ չափաբաժիններ ընտրել, որպեսզի պատրաստելուց հետո այն օրերով չմնա սեղանին։

Հիշեցնենք նաև, որ Նոր տարվա իսկական հայկական ավանդական սեղանը արմատապես տարբերվում է նրանից, ինչը սովորել ենք տեսնել։ Հնում մեր նախնիները տոներին ուտեստներ էին պատրաստում հացազգիներից և լոբազգիներ։

Ոչ ոք չէր մրցում նրբաբլիթներ փաթաթելու, աղցաններ համեմելու և խոզի բուդ պատրաստելու մեջ։

Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Լրահոս
0