ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Չինաստանում հինգ մարդ է մնացել ավտոբուսի անիվների տակ։ Այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Վրաերթի հետևանքով տուժել է 21 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում։
Լունյանի քաղաքային շրջանի ոստիկանության տեղեկության համաձայն`դանակով զինված տղամարդը գողացել է ավտոբուսը Ֆուցզյան նահանգում և մխրճվել բազմության մեջ։
Չարագործը տեղում ձերբակալվել է։ Շարժառիթները պարզվում են։