00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում գիշերային ժամանց ապահովող հաստատությունների ու գազալցակայանների տուրքերը կաճեն

© Sputnik / Aram NersesyanГазозаправочная станция
Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիշերային ժամանց ապահովող հաստատությունների ու գազալցակայանների տուրքերի ավելացման հարցը բուռն քննարկումների թեմա դարձավ Երևանի քաղաքապետարանում։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց 2019 թվականի հունվարից ավելացնել գիշերային ժամանց ապահովող հաստատությունների ու գազալցակայանների տեղական տուրքերի չափը։

Картофель на прилавке - Sputnik Արմենիա
Ինչքան են աճել և աճելու գները մինչև Ամանոր. ԿԲ-ն ամփոփել է նախնական արդյունքները

Մասնավորապես` Երևանի իշխանությունն առաջարկում է բարձրացնել հեղուկ գազ վաճառելու լիցենզիայի արժեքը 250 հազար դրամով (կամ 71.43–ով)։ Այսպիսով, վճարումը 350 հազարից 600 հազար դրամ կդառնա։ Կեսգիշերից հետո առևտրի կետերի գործունեության թույլտվություն ստանալու համար պետք 32 հազարով շատ վճարել (37%–ով), հասարակական սննդի օբյեկտների ու ժամանցային հաստատությունների աշխատանքի համար` 75 հազար դրամով շատ (48%), շոգեբաղնիքների համար` 525 հազար դրամով շատ (կամ 60%–ով), քան նախկինում։

Գիշերային ժամանց ապահովող հաստատությունների ու գազալցակայանների համար տուրքերի դրույքաչափի ավելացման հարցը բուռն քննարկումների պատճառ դարձավ Երևանի քաղաքապետարանում։

Քննարկումներից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց եկող տարվա հունվարին արտահերթ նիստ գումարել ու քննարկել տարեկան 58.3 միլիոն դրամից քիչ շրջանառություն ունեցող փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ տալու հարցը։

«Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը հետաքրքրվեց քաղաքապետից` պետական տուրքերի բարձրացման հարցը քննարկվե՞լ է տնտեսվարող սուբյեկտների հետ։

Мэр Еревана Айк Марутян (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուք խայտառակ եղաք, պարոն Մարության». Անի Սամսոնյանը` աղբահանության խնդրի մասին

Պարզվեց, որ քննարկվել է, ու գործարարներից ոմանք առաջարկություններ են արել, և նախագծի մշակման ընթացքում այդ առաջարկությունները հաշվի են առել։

«Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն էլ իր հերթին նշեց, որ արդեն 2019 թվականի հունվարից ոլորտի մի շարք ներկայացուցիչներ կսկսեն տուրքեր մուծել։ Դրա հետ կապված նա հարցրեց` արդյո՞ք արտոնությունները հաստատելու դեպքում նրանց գումարները կվերադարձնեն։ Պատասխանը դրական էր։

«Պետք է հասարակական ճնշում լինի, որ որոշումները փոխվեն։ Այո, սա նոր աշխատաոճ է։ Ընդդիմությունը պատրաստ է դրան։ Նոր իշխանությունը սկսեց տուրքերի ավելացումից, սկսեցին հենց փոքր ու միջին բիզնեսից։ Եթե հանրային քննարկում չլիներ, ապա արտոնություններ չէին լինի։ Պետք է նախագիծ մշակել բոլոր հարցերը և լիարժեք նախագիծ ներկայացնել։ Դուք ստիպում եք մեզ հասարակական ճնշում ձևավորել», – ասաց Խաժակյանը` հավելելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։

Քաղաքապետը հակադարձեց` նշելով, որ հանրային քննարկումներն անցկացվում են հենց հասարակական կարծիքը իմանալու համար, ինչն էլ կարևոր ազդակ է դառնում իշխանության համար։ Մարությանի տեսակետից` հենց դա է ժողովրդավարությունը։

«Ես ինքս էլ էի դեմ, բայց մի քանի ֆինանսիստներ ինձ համոզեցին։ Յուրաքանչյուր հայի երազանքը լցակայան ունենալն է, քանի որ բոլորը գիտեն` ինչ եկամուտ կա այնտեղ։ Այնուամենայնիվ առաջարկեցի արտոնություններ մտցնել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները վնաս չկրեն», – ասաց Երևանի քաղաքապետը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մանուկյանն իր հերթին նշեց, որ տուրքերի բարձրացումն ընդհանուր առմամբ բացասաբար կանդրադառնա ընդհանուր առմամբ բիզնեսի վրա, իսկ մասնավորապես լցակայաններում կարող է վառելիքի գնի աճի հանգեցնել։ Այդ պատճառով նա առաջարկեց պետական տուրքերն անփոփոխ թողնել։

Քաղաքապետը պատասխանեց, որ գազալցակայանները ստանում են շատ ավելի մեծ եկամուտներ, քան փոքր խանութները, հետևաբար տուրքերն էլ ավելի մեծ պետք է լինեն։

Լրահոս
0