ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կգլխավորի «Լոռի» ակումբը:
46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Դեկտեմբերի 13-ին Արմեն Ադամյանը հրաժարվել էր «Լոռու» գլխավոր մարզչի պաշտոնից:
Արթուր Պետրոսյանը գլխավորեց հավաքականը 2016 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լեգենդար խաղացող է, ազգային թիմի կազմում խաղացել է 1992-2005 թվականներին։ Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 70 խաղ է անցկացրել, աչքի է ընկել 11 անգամ։
Նա ազգային հավաքականի մարզչի պաշտոնից հրաժարվել է 2018 թվականի ապրիլի 6-ին։