00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԿԵ–ում կրկին ստուգումներ կանցկացնեն. բացահայտվել են հանցավոր նոր դրսևորումներ. ՔԿ

© Sputnik / Asatur YesayantsЗАО "Южно-кавказская железная дорога" сдала в эксплуатацию электропоезд
ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ երկաթուղու աշխատակիցները հափշտակություններ են կատարել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նման որոշում է կայացվել քրեական գործի նախաքննության շրջանակում` երևան եկած մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով։

ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд - Sputnik Արմենիա
«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստվում է իր գործարար համբավը պաշտպանել դատական կարգով

Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարվել է ստուգել «Հարավկովկասյան երկաթուղու» 2008-2018թթ. ֆինանսական փաստաթղթերը։

Քննչական կոմիտեն նաև գործի ընթացքում բացահայտված մի քանի նոր փաստեր է հրապարակել։ Այսպես` պարզվել է, որ ՀԿԵ «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայանների ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Հափշտակությունները կատարել են երկաթուղու աշխատակիցները։

Մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք նույնիսկ իմացել են իրենց ենթակա աշխատակցի կատարած հափշտակության մասին և նրանից պահանջել ու ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու և դրան իրավական ընթացք չտալու համար:

Հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղու» 10 տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Министр связи, транспорта и ИТ Акоп Аршакян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունն այս պահին ՀԿԷ–ի հետ կնքած պայմանագրի վերանայման պատճառ չի տեսնում

Հիշեցնենք` մինչ այդ նախաքննական մարմինն արդեն հայտարարել էր, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ, ինչի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Ըստ գործի նյութերի` «Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ին փոխանցելու մասին ՀՀ կառավարության հետ 2008թ-ին կնքված պայմանագրով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը իրավունք է վերապահվել տարին մեկ անգամ ուսումնասիրություններ կատարել` պարզելու պայմանագրի պայմանների և կատարման ընթացքը։

Այդ նպատակով նախարարության և աուդիոտարական ընկերության միջև կնքվել է աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 40.020.000 ՀՀ դրամ արժեքով։

2015թ. փետրվարին կատարված աուդիտի արդյունքում արձանագրվել են ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքներ:

Այդ աշխատանքները համակարգող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը հայտնաբերված չարաշահումների մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին,ինչի արդյունքում միջոցներ ձեռք չեն առնվել «Հարավկովկասյան երկաթուղուն» ստանձնած պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ։

Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտնել է, որ ՀԿԵ–ում մոտ 60 մլն դոլարի խախտումներ են եղել

2008թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարության և «Ռուսական Երկաթուղիներ» ԲԲԸ միջև կնքված կոնցեսիոն պայմանագրով ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով հանձնվել է «Ռուսական Երկաթուղիների» կառավարմանը, որի դիմաց ընկերությունը պարտավորվել է 122 մլրդ 348 մլն ՀՀ դրամ ներդրում կատարել երկաթուղային ենթակառուցվածքներում և 52մլրդ 209 մլն դրամ` շարժակազմերում։

Նշենք, որ մամուլում առկա տեղեկություններով, գործով կասկածվողը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալ Արթուր Առաքելյանն է։

Լրահոս
0