ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «հակասեմիտական բռնապետ» և բողոքել թուրք առաջնորդի կողմից արվող ամենօրյա թրոլինգից:
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Էրդողանը մեղադրել էր Իսրայելին պաղեստինցիների դեմ «պետական ահաբեկչության» քաղաքականության մեջ։
«Որպես Թուրքիայի նախագահ՝ ես ձեռնարկում եմ բոլորը քայլերը հալածյալներին օգնելու համար, իսկ իսրայելական պետության ղեկավարը չարիք է սերմանում՝ զբաղվելով պետական ահաբեկչությամբ», - հայտարարել է Էրդողանը։
Նեթանյահուն Twitter-ի իր էջում Էրդողանին անվանել է Հյուսիսային Կիպրոսը բռնազավթող։
Նա հայտարարել է, որ նրա բանակը «քրդական գյուղերում, Թուրքիայում և նրա սահմաններից դուրս սպանում է կանանց և երեխաներին» և հավելել, որ Թուրքիայի առաջնորդը չպետք է «քարոզ կարդա» Իսրայելի համար։
Նեթանյահուի կարծիքով՝ Էրդողանը «համակված» է Իսրայելով։
«Ես ենթարկվում եմ ամենօրյա թրոլինգի հակասեմիտական բռնապետ Էրդողանի կողմից», - նշել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ Թուրքիան օր-օրի ավելի շատ է ձեռք բերում բռնապետության գծեր։