ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը դեմ է Մշակույթի նախարարության լուծարմանը։
Հարցի հանդեպ իր դիրքորոշումը նա արտահայտել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
«Հայոց հինավուրց, հարուստ և աննման մշակույթը՝ մեր ազգային ինքնության հարազատ էությունն ու ճառագայթումը, պետք է ունենա իր սեփական պետական գերատեսչությունը:
Լիահույս ենք, որ Հայրենի երկրի կառավարությունն արդար և ճիշտ տնօրինություն կկատարի»,–գրել է Տեր Ասողիկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12–ի, և այդ հարցն արդեն քննարկվում է։Այսօր Մշակույթի և Սփյուռքի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցրել և իրենց պահանջներով նամակը հանձնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։