00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես վիճելի գեներալ Կարապետյանը սոցցանցերի հերոս դարձավ

© Sputnik / Karen YepremyanВыставка Ашота Авагяна, посвященная четырехдневной апрельской войне в Карабахе
Выставка Ашота Авагяна, посвященная четырехдневной апрельской войне в Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակելու մասին պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում, թե որ ոլորտում է Կարապետյանը խորհուրդներ տալու։ Պարզապես չոր տեղեկություն է, բայց նույնիսկ նման տեղեկությունը հուզումնալից քննարկումների առիթ տվեց. տեղ-տեղ՝ չափազանց հուզումնալից։

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, ՌԴ–ում ՀՀ դեսպանատան նախկին ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
2016թ–ին հետախուզական տվյալների պակաս չի եղել. Փաշինյանը` աղմկահարույց նշանակման մասին

Այդ նորությունը ցնցեց սոցցանցերը` բուռն քննարկումների առիթ դառնալով։ Այդ քննարկումները հիմնականում նոր խորհրդականի անձի ու 2016 թվականի «ապրիլյան քառօրյայում» նրա դերի շուրջ էին։

Հույզերը մի կողմ թողնենք, հարցնենք` ո՞ր ոլորտում է  Կարապետյանը խորհուրդներ տալու, մի կողմ թողնենք նաև այն հարցը, թե ինչու՞ է Փաշինյանին ևս մեկ խորհրդական պետք։ Հետաքրքիր է հենց բուն ընտրությունը, որում Կարապետյանի արձին շուրջ հասարակության արձագանքը հասկանալու մտադրություն է երևում։

Արշակ Կարապետյանին հանել էին պաշտոնից 2016 թ.-ի  ապրիլյան առաջին օրերի թեժ մարտերից գրեթե անմիջապես հետո։ Կարապետյանից բացի այն ժամանակ իր պաշտոնից զրկվեց նաև նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Այն ժամանակ նման կադրայի լուծումների վերաբերյալ ոչ մի պաշտոնական մեկնաբանություններ չեղան, իսկ փորձագետների գնահատականները հանգում էին հասարակության դժգոհությունը մեղմելու իշխանությունների փորձերին։ Շատ էր խոսվում այն մասին, որ բանակի նյութատեխնիկական ապահովումը նորմալ չէր, իսկ հակառակորդի հարձակում գործելու ակնհայտ փորձը ժամանակին չէր բացահայտվել։

Սակայն ոչ ոք պատասխանատվություն չկրեց, հետևաբար, ոչ ոքի չի կարելի մեղադրանք ներկայացնել թեկուզ գոնե անփութության մեջ։ Բացի այդ, չի կարելի բացառել, որ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ում պետք է զեկուցել էր հարձակման նախապատրաստման մասին, սակայն նրա տվյալներն անտեսվել էին։ Դա որպես վարկած եմ ներկայացնում։  Չէ որ այդպիսի սցենարը հնարավոր է, թեկուզ՝ միայն տեսականորեն։

Ինչևիցե. մեկուկես տարի անց Արշակ Կարապետյանին նորից հիշեցին և ուղարկեցին Մոսկվա՝ որպես ՌԴ–ում ՀՀ դեսպանատան կցորդ։ Ու դժվար է հասկանալ` երկու պաշտոններից որն է կարգավիճակով ավելի բարձր։

Սովորական տրամաբանությունը հուշում է, որ Կարապետյանի մեղքերն այդքան մեծ չէին, եթե նրան որպես ռազմական կցորդ ուղարկել էին ռազմավարական ու գլխավոր դաշնակից երկիր։ Ոչ ոք երբեք նման պաշտոն չէր տա վարկաբեկված մի մարդու։ Բացի այդ, ռազմական կցորդը գործուղված երկրում պետության ու նրա զինված ուժերի դեմքն է։ Ըստ ամենայնի՝ Կարապետյանը Մոսկվայում նորմալ էր աշխատում ու նրանից չէին բողոքում։ Համենայն դեպս, մենք նման բողոքների մասին չենք լսել։

Пресс-конференция Давида Шахназаряна (4 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Շահնազարյանը ՀՀ իշխանությանը մեղադրում է Արցախի շահերը դավաճանելու մեջ

Մյուս կողմից էլ` ամեն տարբերակ հնարավոր է։ Ու քանի որ Կարապետյանի ու այլ պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացը հենց ամենասկզբից  թափանցիկ չէր, մենք նույնիսկ չգիտենք` արդյոք ծառայողական հետաքննություն է անցկացվել. այս ամենը բազում ենթադրությունների ու խոսակցությունների առիթ տվեց, որոնք, ինչպես հայտնի է, սարսափելի աստիճանների հասնելու հատկություն ունեն։

Իսկ ամենավատն այն է, որ բոլոր այդ հարցերն անպատասխան են մնացել հենց զինվորականների համար։

Ու ահա այսօր սոցցանցերում բուռն քննարկումներ են ընթանում Արշակ Կարապետյանի անձի վերաբերյալ, մի կողմ թողնելով այլ խնդիրներ։ Վաղը, ինչպես բնորոշ է սոցցանցերին, հարցը մոռացության կմատնվի, իսկ Փաշինյանի խորհրդականը կանցնի իր պարտականությունների կատարմանը։

Общий вид Средиземноморского прибрежья Тель-Авива (2 апреля 2104). Израиль - Sputnik Արմենիա
Բաքուն ու Թեհրանը չպետք է խոչընդոտ լինեն. Ցինկերը` հայ–իսրայելական հարաբերության մասին

Ու եթե Կարապետյանի անձի նկատմամբ հասարակական արձագանքն իմանալու մտադրություն կա, ապա այդ արձագանքը սոցցանցերում է։ Կարելի է ընթերցել հրապարակումներն ու մեկնաբանությունները, քանի դեռ դրանց հանդեպ հետաքրքրություն կա ու դրանք չեն կորել Ցուկերբերգի «ստեղծագործության» խորքերում։

Այնուամենայնիվ հիշենք, որ անձամբ Փաշինյանը չի կարծում, թե իր նոր խորհրդական Արշակ Կարապետյանը պատասխանատվություն է կրում «ապրիլյան քառօրյային» ունեցած կորուստների համար:

«Քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ էջերով գաղտնի նյութեր, ու ոչինչ չեմ գտել հեռախուզական տվյալների պակասության կամ բացակայության մասին»,- ասել է  Փաշինյանը:

Լրահոս
0