00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խցանումներ և հանցագործությունների աճ. ինչու՞մ է մեղավոր ՀՀ ոստիկանությունը

© Sputnik / Aram NersesyanВыставка "Лица и происшествия революции" (5 июля 2018). Еревaн
Выставка Лица и происшествия революции (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խոստովանում է, որ վերջերս երկրում հանցագործությունների որոշակի աճ է նկատվել։ Բացի այդ, ճանապարհային երթևեկությունն անկառավարելի է վիճակում է։ Դրանց պատճառներն իրականում խիստ տեսանելի են։

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում հանցագործությունների որոշակի աճ է նկատվում, այնպիսի հանցագործությունների, որոնք հնարավոր չէ թաքցնել. բնակարանների կողոպուտներ, մարմնական վնասվածքներ հասցնել, խուլիգանություն։ Սա ընդունում է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` ասելով, որ նա դեռ հստակ տվյալների չի տիրապետում, տեղեկությունները մշակվում են ու կներկայացվեն հունվարին։

Չի կարելի ասել, որ երկրում հանցագործությունների «պոռթկում» է, բայց եղած միտումն էլ մտահոգիչ է։ Մենք սովոր ենք ապրել հանգիստ, անվտանգ երկրում ու այդպիսի մայրաքաղաքում, և հանցագործությունների թվի նույնիսկ աննշան աճը մտահոգիչ է։

Ованнес Кочарян  - Sputnik Արմենիա
Հայաստանի փոխոստիկանապետի բնակարանը թալանել են. ԶԼՄ

Լրիվ արդարացի է, որ մարդիկ կապում են այդ աճը հոկտեմբերին հայտարարված ծավալուն համաներման հետ, ինքը` Օսիպյանը, չի հերքում դա։ Նա ասում է, որ համաներվածներից ոմանք այս ընթացքում արդեն հասցրել են կրկնակի հանցագործություններ անել. դե ինչ, դա ակնկալելի էր։

Իհարկե, ցանկացած համաներում ցանկացած երկրում կրկնահանցանքների աճին է հանգեցնում, դա բնական է, ու ոստիկանությունը պատրաստ է դրան։ Դրանում իրավապահ մարմիններին մեղադրել պետք չէ։ Պարզապես համաներման համար շատ անհաջող ժամանակ էր ընտրված։

Հեղափոխական իրադարձություններից խառնված երկիրը պետք է հանգստանար, փրփուրը` նստեր, հույզերը` մարեին։ Հետո նոր կարելի է համաներում հայտարարել։ Իսկ այսպես մենք ոմանց կամքին հակառակ ենք գնացել, բանտը ոմանց համար հայրենի տուն է, իսկ այնտեղ վերադառնալը` վախենալու չէ, ինչ-որ տեղ նույնիսկ հակառակը։

Ճաղերի այն կողմում նստած ու կյանքի բուռն իրադարձություններից կտրված մարդկանց կթվա, որ կարող են իրենց շատ բան թույլ տալ. ու ահա հավաքում ենք այդ ժամանակավրեպ որոշման բերքը։ Իսկ ի՞նչ էինք ուզում։ Լավ է, որ (դեռ) ամեն ինչ անցնում է առանց որևէ օբյեկտների գրավման։

Զուգահեռաբար Երևանի փողոցները, սկսած առավոտվա 8–ից մինչ ուժ երեկո ավտոմոբիլային մրջնաբույն են հիշեցում։ Դա նույնիսկ մրջնաբույն չէ. գիտնականներն ասում են, որ մրջնաբույնն իր համակարգն ու տրամաբանությունը ունի, իսկ Երևանի ավտոմոբիլային երթևեկությունը գրեթե անկառավարելի քաոս է։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Համաներվածները կրկնակի հանցագործություններ են անում

Վալերիյ Օսիպյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ ճանապարհային ոստիկանությունը սկսել է անտեսել Երևանի ավտոմոբիլային երթևեկությունը։ Ընդհանուր առմամբ, դա, իհարկե, այդպես չէ, ոստիկանության աշխատակիցները և՛ անձրևին, և՛ ցրտին կանգնած են խաչմերուկներում ու հուսահատորեն փորձում են կարգավորել անկանխատեսելի ուղղությամբ շարժվող մեքենաները։

Պատճառը պարզ ու ակնհայտ է։ Ինչի համար էր պետք կրճատել արագաչափերի ու տեսախցիկների քանակը, հիմա էլ պատասխան ենք տալիս դրա համար։ Ինչի՞ ներել տուգանքներն այն մարդկանց, որ չէին վճարել դրանք ժամանակին կամ ընդհանրապես չէին էլ պատրաստվում վճարել, որ հիմա էլ ամենաթողություն է տիրում։

Երևանում ավտոմոբիլիստները պարզապես վատ են վարում ու վատ են կողմնորոշվում ճանապարհային երթևեկության նշաններում, դա ցանկացած ուղևորության ժամանակ ակնհայտ է դառնում։ Եվ վերջապես. ով է հորինել, որ նեղ փողոցներով քաղաքում միմյանց թեթև քերծած մեքենաները պետք է ժամերով ճանապարհի մեջտեղում կանգնած ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին սպասեն` առաջացնելով խցանումներ։

Նրանք` այդ ներկայացուցիչները, սկզբում որոշում են` ով է կանչին արձագանքելու, ապա վերջացնում սուրճը, հետո ժամերով դեպքի վայր են հասնում խցանումներով, որոնք կազմակերպել են միմյանց քերծած մեքենաները։

Լրահոս
0