00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
17 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպանության արտոնագիր». Իսրայելում հայկական դիպլոմների սկանդալը ձեռնտու է 3 խաղացողի

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПодготовка к операции
Подготовка к операции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չի բացառվում, որ Իսրայելում հայկական դիպլոմների հետ կապված սկանդալն արհեստականորեն ուռճացրել է երրորդ կողմը, որը փորձում է խաթարել հայ–իսրայելական բարեկամությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Իսրայելը պետք է մասնագիտացված միջպետական հանձնաժողով ձևավորեն, որը կպարզի հայկական դիպլոմների հետ կապված հարցը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Իսրայել–Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի դեղագործական ու բժշկական բուհերի դիպլոմներ ստացած 40 արաբ բժիշկներին, դեղագործներին և որակավորման փուլ անցնող բուժաշխատողներին ձերբակալելու տեղեկությունը մամուլում հայտնվեց դեկտեմբերի 2–ին։ Նրանցից շատերը Իսրայելի հիվանդանոցներում և այլ պետական հաստատություններում աշխատելու արտոնագրեր էին ունեցել։

Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
«Սա պարզապես փակուղային իրավիճակ է». Իսրայելի խորհրդարանականները կեղծ դիպլոմների մասին

Այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ Իսրայելում։ Չուշացավ նաև Հայաստանի բուհերի սուր արձագանքը։ Գործում նշված երեք բուհերն էլ մասնավոր էին։ Հայտնի է, որ ձերբակալություններն իրականացվել են ոստիկանության «Սպանության արտոնագիր» օպերացիայի շրջանակում։

Նշվեց, որ գործի կասկածյալները բժշկական հաստատություններում աշխատելու թույլտվություն են ստացել Իսրայելի առողջապահության նախարարությանը ներկայացրած կեղծ փաստաթղթերի հիման վրա։ Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են։

Սկանդալի հետ կապված մի քանի վարկած է դիտարկվում։ «Մեղավոր» բուհերի ղեկավարները կարծում են, որ իրենց գործունեության վրա ստվեր են նետում Հայաստանի պետական բուհերը։ Հայտարարությունների համաձայն` վարկաբեկող քաղաքականությունն իրականացվում է «հաճախորդ» խլելու համար։

Այդ հարցը քննարկելու նպատակով դեկտեմբերի 17–ին Իսրայելի Քնեսեթում հավաքվեցին աշխատանքի, սոցիալական ապահովման և առողջապահության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանք քննարկեցին արտասահմանյան կրթության խնդիրներն ու հայկական դիպլոմների հարցը, թեև հայտնի է, որ ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել։

Մութ Անկյուն-Սուրեն Հարությունյան (06.12.18) - Sputnik Արմենիա
«Սպանելու արտոնագրերի» պատմության հետքերով. զրույց «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի հետ

«Լիովին հնարավոր է, որ այս հարցը բարձրացրել են Հայաստանի պետական համալսարանները` մասնավոր բուհերի մրցունակության վրա ազդելու համար։ Ու թեև պահանջներն ուղղված են միայն մասնավոր համալսարաններին, բայց Հայաստանի բժշկական կրթության մասին բացասական կարծիքը կարող է տարածվել երկրի բոլոր բուհերի վրա, իսկ դա անարդար է», – ասաց Ցինկերը։

Հարց է ծագում. եթե դիպլոմներն իսկապես կեղծ են, ապա ինչպես են բժիշկները նոստրիֆիկացիա (դիպլոմի ճանաչում) անցել Իսրայելում։ Ըստ Ցինկերի` պետք է մանրամասն ուսումնասիրել արտասահմանում տրվող դիպլոմները ճանաչելու իսրայելական համակարգը։ Հարցեր կան նաև Իսրայելի քննչական մարմիններին։ Հրապարակային ձերբակալությունը, որն իրականացվել է «Սպանության արտոնագիր» կասկածելի անվանումով գործողության շրջանակում, ավելի շատ նման է ոստիկանության PR արշավի, որն այսօր ղեկավար չունի և լուրջ, մտածված աշխատանք չի կատարում։

Ցինկերը համոզված է, որ պատահածի պրոֆեսիոնալ հետաքննության համար անհրաժեշտ է ստեղծել հայ–իսրայելական քննչական խումբ, որը կկարողանա լույս սփռել բոլոր մութ հարցերի վրա։ Մեղավորները պետք է պատժվեն, իսկ տուժածներից պետք է ներողություն խնդրել։ Դա թույլ կտա լուծել հարցը, որպեսզի այսուհետև չվարկաբեկեն ո՛չ Հայաստանի տված կրթությունը, ո՛չ էլ Իսրայելի դիպլոմների նոստրիֆիկացիայի ծառայությունները։

Ցինկերը չի բացառում, որ այս ամբողջ պատմությունը կարող է ձեռնտու լինել երրորդ կողմին, որը սկանդալ սարքելով` փորձում է վնասել դեռևս զարգացման կարիք ունեցող հայ–իսրայելական գործընկերային և գործնական հարաբերությունները։

Լրահոս
0