«Օգնում ենք համայնքներին ավելի մասնակցային մեթոդաբանությամբ հասկանալ իրենց տեսլականը, խնդիրներն ու ռեսուրսները։ Դրա հիման վրա փորձում ենք կա՛մ գյուղարտադրություն կազմակերպել, կա՛մ համայնքային ենթակառուցվածքներ ենք վերանորոգում` հաշվի առնելով նորարարական տեխնոլոգիաները։ Մենք փորձում ենք աշխատել և՛ անհատ ֆերմերների, և՛ համայնքային միությունների հետ», - նշեց Տիրատուրյանը։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՌԴ կառավարության ֆինանսավորմամբ 2015 թ ի վեր Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացնում է համայնքային զարգացման ծրագրեր։
Հաղորդավար՝ Քնար Նանա Մարտիրոսյան։