Արթուր Աթոյան
Արթուր Աթոյանը կարծում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, Սևանի սիգի գենոֆոնդը կվերանա։
«Ցածր գինը կախված է փոքր չափերից։ Մեծն ավելի թանկ է։ Փոքր ձուկն անհամ է։ Բայց հիմա Սևանում միայն փոքրն է մնացել։ Մեծ ձուկ չկա, որ որսան։ Եթե թողնեն` այդ փոքրը մեծանա, այն ավելի եկամտաբեր ու տնտեսապես շահավետ կլինի։ Բայց եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց մենք Սևանում ձուկ ընդհանրապես չենք ունենա»,– ասաց նա։
Դեկտեմբեր–հունվար ամիսներին` սիգի բազմացման շրջանում, ձկան որսն արգելվում է։ Որսագողության ու ապօրինի վաճառքի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացնեն ոստիկանությունը, ՏԻՄ մարմինները, «Սևան» ազգային պարկն ու Բնապահպանական տեսչությունը։