00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկատվական անհեթեթություն Հայաստանում կամ ինչու են Լավրովին սխալ հասկացել

© МИД РФ / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел России Сергей Лавров выступает перед журналистами (6 ноября 2015). Берлин
Министр иностранных дел России Сергей Лавров выступает перед журналистами (6 ноября 2015). Берлин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակությանը հեշտությամբ են գցում թակարդը, անգամ եթե այդ թակարդն ամենաանգրագետ ձևով են լարում։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի մեդիատարածքը շատ հաճախ աբսուրդի թատրոն է հիշեցնում։ Պրոֆեսիոնալիզմի, առաջին հայացքից սենսացիոն տեղեկությունը ստուգելու ցանկության բացակայությունը, իրականությունը ցանկալիի փոխարեն ներկայացնելու ձգտումն ու ընթերցողին մոլորության մեջ գցելը այս դաշտը բնորոշող բազմաթիվ առանձնահատկություններից ընդամենը մի քանիսն են։

Глава МИД России Сергей Лавров во время совместной пресс-конференции с главой МИД Франции Жан-Ивом Ле Дрианом (27 ноября 2018). Париж - Sputnik Արմենիա
Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին

Հետևանքն էլ այն է, որ այսօր հասարակությունը չափազանց թույլ իմունիտետ ունի տարաբնույթ տեղեկատվական արտանետումների և սադրանքների նկատմամբ։ Սովորական քաղաքացիները շատ հեշտությամբ են ընկնում թակարդը, անգամ եթե այդ թակարդն ամենաանգրագետ ձևով է լարված։

Որոշ ԶԼՄ–ների անբարեխիղճ աշխատանքի վերջին նման դրսևորումների մեկը դարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցը։ Անդրադառնալով Հայաստանի տարածքում գործող ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեությանը` Լավրովն ասաց, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի այնտեղ (այս դեպքում «այնտեղ» բառն առանցքային նշանակություն ունի. խմբ.) արտասահմանցի զինվորականների բացակայությունը։

«Այնտեղ» դերանունը նշանակում էր ոչ թե ընդհանուր առմամբ Հայաստանում, այլ կոնկրետ կենսալաբորատորիաներում։ Յուրաքանչյուր ողջամիտ ընթերցողի, ավելի ճիշտ ունկնդրի համար դժվար չէր հասկանալ` ինչի մասին է խոսքը։

Բայց արի ու տես, որ այդ հարցազրույցից անմիջապես հետո հայկական մեդիադաշտում խելահեղության հասնող մեկնաբանությունների տարափ սկսվեց։ «Հայաստանն ինքնիշխանությունը վաճառում է Ռուսաստանին», «Հայաստանը Ռուսաստանի գաղութն է», «Իշխանությունները պետք է պարզաբանումներ տան երկրի տարածքում օտարերկրյա զինվորականների տեղաբաշխման արգելքի վերաբերյալ»... Ոչ մեկի մտքով չանցավ լսել ռուս նախարարի հարցազրույցի բնօրինակը։ Իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունն ընդհանրապես որոշեց պաշտոնական հայտարարություն անել ու բացատրություն պահանջել երկրի ղեկավարությունից։

Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանը մեկնաբանեց Հայաստանում կենսալաբորատորիաների մասին հարցը

«Խիստ տարակուսելի է, թե ինչպես կարող է ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության, հետ կնքել մի պայմանագիր, որն այդ պետության պահանջով պարտավորվում է երաշխավորել, որ իր տարածքում չեն լինելու մեկ ուրիշ օտարերկրյա պետության զինծառայողներ, այդ մեկ ուրիշ օտարերկրյա պետության մասնակցությամբ իրականացվող գործունեությունը թափանցիկ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար», – հայտարարեց կուսակցությունը` հարկ չհամարելով ուսումնասիրել սկզբնաղբյուրը։

Եթե ասենք, որ իրեն հարգող ցանկացած քաղաքական ուժ կուլ չէր տեղեկատվական այդ «խայծը», նույնն է, թե ոչինչ չենք ասում։ Բայց դե «ծռերն» այլ կերպ վարվեցին ու բավականին անհարմար դրության մեջ ընկան։

Իսկ իրականում տեղեկատվական հոսքի վերլուծության այսօրինակ անկարողությունը չափազանց վտանգավոր է հասարակության համար։ Ղարաբաղյան չլուծված հակամարտության պայմաններում, որը վերջին տարիներին ուղեկցվում է տոտալ տեղեկատվական պատերազմով, հայ հասարակությունը պետք է յուրայիններին ու օտարներին ճանաչելու որոշակի համակարգ մշակի` ներքաղաքական անկայունությունից խուսափելու համար։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
«Մեր օրոք այդ թեմայով որևէ հարց չի քննարկվել». Փաշինյանը` Լավրովի հայտարարության մասին

Հիշենք Նախիջևանի հետ կապված պատմությունը, երբ մայիսից սկսեցին ակտիվորեն լուրեր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը զգալիորեն առաջ են տարել իրենց դիրքերը Նախիջևանի ուղղությամբ և նշանառության տակ են պահում Վայոց Ձորի Արենի գյուղը։ Հայ փորձագիտական և քաղաքական շրջանակները ոգևորված տարածեցին «11 հազար հեկտար ադրբեջանական տարածքներ ազատագրելու» մասին միֆերը։ Հետո այդ քարոզչական պղպջակը, իհարկե, պայթեց, բայց նաև ցույց տվեց, որ մարդիկ չեն կարողանում տեղեկատվական արտանետումը տարբերել ճշտից։

Քարոզչական հնարքների նկատմամբ դիմադրողականություն մշակելու գործում առանցքային դեր են խաղում ԶԼՄ–ները, բայց ինչպես ցույց է տալիս փորձը, այդ թվում` վերոնշյալ դրվագները, նրանցից շատերն անբարեխղճորեն են վերաբերվում իրենց առաքելությանը։

Հանուն արդարության պետք է նշել, որ Լավրովի հայտարարության շուրջ շահարկումներին նպաստեց նաև բացասական ֆոնը, որը ծագեց վերջերս Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2–ին Գյումրու բնակչուհուն ծեծելով սպանել են, հանցագործության մեջ մեղադրվում է ռուսական ռազմակայանի զինծառայողներից մեկը։ Հայաստանի ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի կարծիքով` այդ ողբերգական դեպքը լարվածություն մտցրեց երկկողմ հարաբերություններում։

«Գյումրիում տեղի ունեցած սպանությունը որոշակի ազդեցություն ունեցավ հասարակական կարծիքի վրա։ Չեմ ասում, թե ինչ–որ հակառուսական տրամադրություններ են առաջացել, բայց ամեն դեպքում տհաճ նստվածք կա։ Շատ կարևոր է, որ իշխանություններն ու ԶԼՄ–ներն իրենք պարզաբանեն իրավիճակը, հակառակ դեպքում սա միայն կխորանա։ Իսկ մեզ ձեռնտու չէ», – ասաց նա Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նա նաև նշեց` սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հայ հասարակությունն առաջվա պես բարեկամական դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ։ Հարցվածների մեծամասնությունը (մոտ 80 տոկոս) համարում է, որ Ռուսաստանը Հայաստանի ամենաբարեկամական երկիրն է։

«Բայց կան քաղաքական կուսակցություններ, որոնք եվրոպամետ, անգամ հակառուսական դիրքորոշում ունեն, և նրանք բավական ակտիվ էին նախընտրական քարոզարշավի շրջանում։ Բնական է, որ նման ակտիվ աշխատանքը տալիս է իր պտուղները», – ասաց մեր զրուցակիցը։

Հավանաբար հենց այդ «պտուղներից» մեկն էլ դարձավ այն աղմուկ–աղաղակը, որ ծավալվեց ամերիկյան կենսալաբորատորիաների և այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայության թեմայի շուրջ։

Լրահոս
0