ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է The Economist հեղինակավոր ամսագրի հոդվածը, որում Հայաստանը 2018 թվականի երկիր է ճանաչվել։
«Տարվա երկիրը Հայաստանն է։ Շատ արժանի է, քույրեր ու եղբայրներ», – գրել է նա։
Համացանցի օգտատերերն արձագանքել են գրառմանը` շնորհավորելով հայերին։
«Այս տարի մի քանի անգամ եղել եմ այնտեղ. հիանալի մարդիկ, մշակույթ, սնունդ և բնություն», – գրել է Danny Feltsman օգտատերը։
Երեկ հայտնի դարձավ, որ The Economist ամսագրի «Տարվա երկիր» ամենամյա անվանակարգում հաղթել է Հայաստանը` առաջ անցնելով Մալայզիայից և Եթովպիայից։