00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորի նվեր. ՀՀԿ–ի վրա ինչպես կազդի Կարապետյանի և Գազպրոմի ներկայացուցիչների հեռանալը

Բաժանորդագրվել
Թվում է`հեշտ է սպասել, թե երբ նոր խորհրդարանը կսկսի իր աշխատանքը և գործով կապացուցի, որ ձևական ընդդիմություն չեն, այլ ամենաիրականը։ Սակայն, չգիտես ինչու, կուսակցությունները որոշել են այդ դերերը միմյանց միջև նախապես բաշխել։

Ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտը չի խաղաղվել։ Կարծում էինք, որ ընտրություններից հետո և Ամանորի նախաշեմին կտրուկ ներքաղաքական իրադարձություններ չեն լինի։

Սպասվում էր նաև, որ քաղաքական կուսակցություններն ու դաշինքները կսկսեն ուսումնասիրել ընտրությունների արդյունքները, իրենց կարգի կհրավիրեն, կնայեն շուրջբոլորը և կսկսեն վերլուծել` ինչ անել, ինչպես ապրել ու գործել հետագայում։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Ծառուկյան–Մարուքյան պատերազմը. Փաշինյանը մնաց առանց ընդդիմությա՞ն

Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ։ Սպասված անդորրը չտիրեց, քանի որ դեռ նախընտրական բանավեճի փուլում պայքար սկսվեց նույնանման երկու կուսակցությունների` «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդների միջև։ Լավ կլիներ, եթե նրանք միանային և մեկ կուսակցություն կազմեին, քանի որ չկա բարգավաճումն առանց լուսավորության։ Թեև, սա հիշատակվեց հենց այնպես, զուտ որպես նշում լուսանցքում։

Արդյունքում երկուսն էլ խորհրդարան անցան, և արդեն ընտրություններից հետո կրքերը բորբոքվեցին նոր թափով։ Հիմա արդեն սոցցանցերում են երկու կուսակցությունների առաջնորդները` Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև նրանց համախոհները պատերազմում, և կարծես թե, պայքարում են ընդդիմադիր դաշտում գլխավորը լինելու համար։ Բայց այս ընթացքում մեզ չի լքում բեմադրված ներկայացում դիտելու զգացողությունը. որոշ գործող անձինք փոքր-ինչ չարաշահում են իրենց դերը։ Նրանք, ովքեր հետևում են այս հակամարտությանը սոցցանցերում, կհասկանան, թե ինչի մասին եմ խոսում։

Депутат от фракции Елк Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Էդ կլասիկ հարցը չե՞ք մարսում». Մարուքյանը պատասխանում է Ծառուկյանին

Ամեն դեպքում, երկու կուսակցությունների բախման արդյունքում հաղթող է լինելու Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» խմբակցությունը, որի ներկայացուցիչներից է հիմնականում կազմված նոր խորհրդարանը։ Սա նախօրեին փաստորեն հաստատեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` հայտարարելով, որ իրական ընդդիմություն կձևավորվի խմբակցության ներսում, իսկ մնացածը ձևական ընդդիմություն են։

Թվում էր` հեշտ է սպասել, թե երբ նոր խորհրդարանը կսկսի իր աշխատանքը և գործով կապացուցի, որ ձևական ընդդիմություն չէ, այլ ամենաիրականը։ Սակայն չգիտես ինչու կուսակցությունները որոշել են այդ դերերը միմյանց միջև նախապես բաշխել, թեև որպես գաղտնիք ասեմ, որ մենք կգերադասեինք իրական ընդդիմության դերում տեսնել և՛ մեկին, և՛ մյուսին։ Ի դեպ, ի բարօրություն երկրի։

Ավինյանն էլ է ճիշտ. երկուսն էլ ձևական են, քանի որ, եթե երկու ընդդիմադիր ուժ սկսում են իրար հետ վիճել, թե նրանցից ով է գլխավորը, արդյունքում երկուսն էլ ոչ գլխավոր են դառնում։

Տեսնենք`որքան դեռ կտևի Ծառուկյան–Մարուքյան հակամարտությունը, սակայն մենք արդեն մեզ համար պարզել ենք`անկախ հակառակ պնդումներից, երկրում օլիգարխիան ամբողջությամբ չի վերացել։ Առնվազն մեկ օլիգարխ ունենք. նայեք այդ բառի նշանակությունը ցանկացած աղբյուրում։

Միևնույն ժամանակ ևս մի իրադարձություն տեղի ունեցավ` թեկուզ ոչ այդքան դեցիբելներով և թեժ կրքերով հարուստ։ Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նախկին վարչապետ և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» հազարավոր աշխատակիցների հետ միասին կլքի ՀՀԿ–ի շարքերը։ Հազարավոր այդ մարդիկ Կարապետյանի հետևից այն ժամանակ իշխող կուսակցության անդամ դարձան և միաժամանակ էլ կլքեն կուսակցությունը։

XVI съезд РПА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ»

Իրադարձությունը, իհարկե, այդքան էլ վառ չէ, այնուամենայնիվ, նշանակալի է։ Այդպիսով ՀՀԿ–ն ազատվում է ավելորդ բեռից, ինչը թույլ է տալիս վկայել, որ կուսակցությունը թարմացվում է։ Այդ կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացները միշտ հեռու են պահվել օտար ականջներից և աչքերից, և հիմա էլ դեռ կուսակցականների կողմից որևէ հաստատում չի եղել։

Սակայն տեղեկությունը շատ ճշմարտանման է։ Իսկ դա նշանակում է` կուսակցությունն աստիճանաբար փոքրաթիվ, «կոմպակտ» է դառնում, մնում են նրա ամենասկզբունքային անդամները։ Դա թույլ կտա ՀՀԿ–ին մոտ ապագայում իրական քաղաքական ուժ դառնալ` սեփական գաղափարախոսությամբ և փաստարկներով։ Մեր կուսակցությունները սեփական գաղափարախոսություն ունենալու խնդիր ունեն, այդ գործոնը մեզ մոտ թերագնահատվում է, բայց քաղաքականության մեջ դա հզոր գործիք է։

Հիմա սպասում ենք` արդյո՞ք Ամանորին Ձմեռ պապը ներքաղաքական նվերներ կբերի՞, թե՞ ոչ...

Լրահոս
0