00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են եզդիները կառավարությունից պահանջում ավելի խիստ լինել, կամ սովորույթից տուժածները

© Sputnik / Armenuhi MkhoyanЕзиды из Армавирской области
Езиды из Армавирской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բնակվող եզդիներից շատերը չեն ուզում իրենց աղջիկներին շուտ ամուսնացնել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Եթե  դեռ մեկ տարի առաջ Հայաստանում ապրող շատ եզդիներ բողոքում էին պարտադիր ուսուցման դեմ, ապա այսօր արդեն նրանցից շատերը դեմ են իրենց` երեխաներին շուտ ամուսնացնելու ավանդույթին:

Նշենք ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է: «Հանրակրթության մասին» օրենսդրական պահանջն ուժի մեջ է մտել 2017թվականի սեպտեմբերի 1-ից։ Իսկ սա խանգարում է եզդիներին, չէ՞ որ նրանք, սովորույթի համաձայն, նախընտրում են իրենց երեխաներին, հատկապես դուստրերին, ավելի վաղ տարիքում ամուսնացնել (սովորաբար` 15-16 տարեկանից սկսած)։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀուսիկ Ֆերոյան
Ինչո՞ւ են եզդիները կառավարությունից պահանջում ավելի խիստ լինել, կամ սովորույթից տուժածները - Sputnik Արմենիա
Հուսիկ Ֆերոյան

«Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» կազմակերպության նախագահ Հուսիկ Ֆերոյանը Sputnik Արմենիայի թղթակցին անկեղծացավ՝  ինքը  ևս դեմ է  այս սովորությանը: «Փա՛ռք  Աստծո, մենք Հայաստանի ապրում ենք մի այնպիսի ժողովրդի հետ, որը  բոլոր կառավարությունների ժամանակ ուշադրություն է  դարձրել մեր ապրելակերպին, կենցաղին մշակույթին ու կրթությանը: Մեր համայքնապետարաններն էլ միշտ մեր կողքին են ցանկացած հարցում: Սա դարերով է գալիս:

Նույնիսկ հայկական դպրոցներում եզդիական դասարաններ ունենք, իսկ այն, որ մեր երեխաները բոլորը չէ, որ ավարտում են 12-ամյա  դպրոցը՝ մեր սովորության արդյունքն  է»,-ասում է Հուսիկ Ֆերոյանն ու ավելացնում. «Վաղ ամուսնությունները ոտնահարում են մեր երեխաների իրավունքները, բայց սա  գալիս է ծնողներից: Ես միշտ ասել եմ՝ անձամբ դեմ եմ մեր այդ սովորությանը: Ես էլ եմ «զոհ»  դարձել այդ շուտ ամուսնանալու սովորությանը:

День памяти жертв массовой резни езидов в иракской Шангале - Sputnik Արմենիա
Ինչի՞ համար են եզդիները շնորհակալ հայերին, և ինչո՞ւ է Հայաստանը նրանց հայրենի տունը

  Ճիշտ է, 18 տարիս լրացել էր,  բայց դա հարվածեց իմ կրթությանը: Ամուսնացածը պետք է զբաղվի իր ընտանիքով, էլ ժամանակ չի ունենա կրթության և առաջ  գնալու համար: Մենք շատ հրաշալի երեխաներ ենք ունեցել, որոնք 10-11-րդ դասարանից ամուսնացել են՝  վախենու՞մ էին չամուսնան: Դա մեր ազգի ամենամեծ խնդիրն եմ համարում »,-նշում է Հուսիկ Ֆերոյանը ու պատմում, որ 5 տարի առաջ թոռնիկն իր հոժար կամքով 16 տարեկանը չլրացրած փախել է սիրած տղայի հետ, իսկ երեք  աղջիկներն ամուսնացել են 18,19 և 20 տարեկան հասակում, ինչը բավական լուրջ տարիք է ամուսնանալու համար` ըստ եզդիական օրենքի:

«Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» կազմակերպության նախագահը հարցի լուծման իր բանաձն է  տալիս՝ հորդորելով ՀՀ կառավարությանն ավելի խիստ լինել եզդիների նկատմամբ .«Ես մեղադրում եմ նաև կառավարությանը՝  օրենք սահմանեց ամուսնության շեմը հաստատելով 18 տարեկանը, բայց չգիտեմ ինչու մեր ազգին, կարծես, դա չի վերաբերվում։ Հավանաբար, մեզ չնեղացնելու համար մեր հանդեպ խիստ չեն, իսկ դա սխալ է՝ թող խիստ լինեն, նեղացնեն:

Մենք  Հայաստանի քաղաքացի ենք  և թող այդ օրենքը նաև մեզ համար լինի,  այս պարագայում մեր սերունդն էլ ավելի կրթված կլինի: Այս սովորությանը վերջ պետք է տրվի: Սա  մեր ազգի համար «զուլում» է: Մեր բոլոր աղջիկները տնային տնտեսուհիներ են, մատների վրա կարելի է հաշվել  բարձրագույն կրթություն ունեցող  եզդիներին: Ամոթ է»:

Հուսիկ Ֆերոյանը  սխալ է համարում ոչ միայն վաղ ամուսնացնելու, այլ նաև ծնողի կողմից աղջկա կամ տղայի համար կյանքի ընկեր ընտրելու սովորույթը, ինչը ևս  իրավունքի ոտնահարում է. դա պետք է թողնել երեխայի  կամքին:

Լրահոս
0