ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Ֆուչիկի փողոցում՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության շենքի հարևանությամբ, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ի սահմանում բախվել են Toyota Corolla մակնիշի 34 CR 193 համարանիշի, Nissan մակնիշի 35 FԼ 408 համարանիշի և Volkswagen մակնիշի 08 OՍ 221 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարից հետո 4 մարդու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: