ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-18-ը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի գիշերը , 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: