ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին զենքի սպառնալիքով առևանգելու համար բերման են ենթարկվել 4 քաղաքացի։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 23:30-ի սահմաններում Ադոնցի փողոցից 4 մարդ Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով, բռնություն գործադրելով իր կամքին հակառակ, առևանգել են, այնուհետև տեղափոխել Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ, որտեղ էլ մի քանի հոգով ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ծեծի ժամանակ Հ. Խմելյանի հասցեին հնչել են նաև սպանության սպառնալիքներ: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ առևանգողներն են եղել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչներ, 39-ամյա Սարգիս Մկրտչյանը, 35-ամյա Գոռ Հովհաննիսյանը, 38-ամյա Կարեն Ջումայանը և Հասրաթյան փողոցի բնակիչի, 28-ամյա Արմեն Մկրտչյանը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման ենթարկել նշված 4 քաղաքացուն:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առևանգված Հ. Խմելյանը ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, ով մեկ այլ քրեական գործի շրջանակում անցնում է որպես վկա և այդ գործը կապված է Արաբկիրի վարչական շրջանի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, 2 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու հետ