ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: