Օգտատերերի մեծ մասին անչափ դուր է եկել տեսանյութը, որի փոքրիկ հերոսն ընկնում է հոր գիրկը` համոզված լինելով, որ վստահելի ձեռքերում է հայտնվելու։ Օգտատերերի կարծիքով` հենց հայրն է երեխային սերմանում աշխարհին վստահելու զգացողությունը, իսկ տեսանյութն այդ պարզ ճշմարտության ապացույցն է։
Սակայն ավելի զգուշավոր օգտատերերը կոչ են արել չկրկնել տեսանյութում ցուցադրվող հնարքը։
«Երբեք նման բան մի արեք։ Աղջիկը բոբիկ կանգնած է հարթ մակերեսին, հուզմունքի և վախի ժամանակ ոտնաթաթերը սկսում են քրտնել, երեխան կարող էր սայթաքել և ուրիշ կողմ ընկնել։ Ով սայթաքել է թաց հախճասալի վրա, կհասկանա։ Այս տեսանյութում ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, փառք աստծուն։ Իսկ եթե ոտքերն առաջ գնային, նա կարող էր ընկնել սեղանին և վնասել ողնաշարը, այդ դեպքում վստահության հետևանքը կարող էր ողբալի լինել։ Եթե ուզում եք նման փորձարկում անել, պարտադիր չէ որևէ տեղ բարձրանալ, նույնը կարելի է անել նաև գորգի կամ որևէ փափուկ բանի վրա», – գրել է Նիկոլայ Գորնիկովը։
Մարինա Թասլագյանն իր հերթին նշել է. «Սա կեղծ գիտություն է։ Վստահել պետք է սովորեցնել անձնական օրինակով` խոստումը կատարելով, որպեսզի արդարանան հույսերն ու երազանքները, որոնց իրականացումն այդքան անհրաժեշտ է երեխային։ Դա բարդ գործընթաց է, մեջքով սեղանից ընկնելը, թող որ հոր ձեռքերի վրա, դրան չի փոխարինի»։
«Հայրս խոստացել էր բռնել ինձ լողափում բլրակից սահելիս։ Չբռնեց։ Քիչ էր մնում` խեղդվեի։ Լողալ այդպես էլ չսովորեցի։ Տղամարդկանց վստահել` նույնպես», – տխուր ավելացրել է Նատալյա Կալինիչենկոն։
Եվ միայն Մայա Պոնամարյովան է հորդորել ընկերներին հանգստանալ և աշխարհն ու տեսանյութն ավելի թեթև ընկալել. «Բարդություններ մի փնտրեք։ Սա պարզապես խաղ է։ Ոմանց համար` մանկությունից հայտնի, ոմանց համար` տարօրինակ, գուցե նաև վտանգավոր... ԲԱՅՑ ԽԱՂ։ Հայրը խաղում է դստեր հետ... Նրանք ՇԱՏ են սիրում միմյանց և երջանիկ են»։
Ավելացնենք, որ տեսանյութն ամեն դեպքում բուռն հույզեր է առաջացնում։ Ոմանց մոտ` դրական, ոմանց մոտ` վախի։ Բայց մի բան հաստատ է` տեսանյութն արժի նայել։