Արագընթաց գնացքը վթարվել է Թուրքիայում հինգշաբթի առավոտյան։ Գնացքն Անկարայից Կոնիա էր ընթանում։
Նախնական տվյալների համաձայն, զոհվել է` 9 մարդ, տուժել 84-ը։ Նշվում է, որ ավելի քան 30 վիրավորներ հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ։
Անկարայից Կոնիա ուղևորվող ճեպընթացը բախվել է գնացքաքարշին, ինչի հետևանքով վագոններից երկուսը դուրս են եկել ռելսերից։ Փլվել է նաև վերգետնյա անցումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջադեպի հետաքննության շրջանակում արդեն 3 մարդ է ձերբակալվել։
Կադրերում երևում են սարսափելի վթարի հետևանքները։