Հինգ տարեկան աղջկան փրկել են փողոցով անցնող տղամարդիկ։ Mash տելեգրամ–ալիքը հայտնում է, որ ընկնելու պահին աղջկա հայրն աշխատավայրում է եղել, մայրը` խանութում։
Փոքրիկին փրկած տղամարդկանցից մեկի անունը Թագիր Մագոմեդով է (երթուղայինի վարորդ), մյուսինը` Այդեմիր (տրանսպորտային ընկերության կարգավար)։
Ընդմիջումից վերադառնալու պահին նրանք տեսել են, որ 5 տարեկան աղջիկը կախված է հինգերորդ հարկից, կանգնել են պատուհանի տակ ու բռնել նրան։ Փոքրիկը մի քանի քերծվածք է ստացել, տղամարդկանցից մեկը վնասել է թևի ջլերը։
Նրանք աղջկան փոխանցել են մոտ վազած կնոջը և հեռացել։