Լևոն Բարսեղյան
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գերադասեց ներկայացնել ոչ թե այն, ինչ իրենց դիտորներն արձանագրել են, այլ այն, ինչ չեն արձանագրել։
«Ընտրակաշառք բաժանելու դեպքեր չենք արձանագրել, ընտրողների ահաբեկումներ, ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումներ չենք ունեցել։ Կուտակումներ տեղամասերի շուրջը չեն եղել։ Տեղամասերում որոշ տեղերում եղել են, բայց դրանք կազմակերպված բնույթ չեն կրել։ Եվ, ամենակարևորը` ոստիկանության համակարգված անգործություն չենք արձանագրել։ Այս բոլոր չարիքներն անցած ընտրությունների ընթացքում լի ու լի արձանագրել ենք»,– ասաց Բարսեղյանը` հավելելով, որ չեն արձանագրվել նաև քրեական բնույթի հանցագործություններ։