00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը. Մնացականյան

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите Франкофонии (8 октября 2018). Еревaн
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на саммите Франкофонии (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», դառնալով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, իր մեծ ներդրումն ունեցավ միջազգային քրեական իրավունքի ձևավորման հարցում: Ցեղասպանությունը որակվեց որպես հանցագործություն, որը դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից և որի համար պետք է պատժվեն թե՛ այն իրականացրած հանցագործները և թե՛ նրանց մեղսակիցները:

Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Президент Армении Армен Саркисян во время делового завтрака с немецкими предпринимателями (28 ноярбя 2018). Берлин - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը պատմեց իր տատի մասին

«1998 թվականից ի վեր Հայաստանն իր գործընկերների հետ միասին ՄԱԿ-ի շրջանակներում աշխատում է ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման ուղղությամբ։ Ցեղասպանության վաղ կանխարգելման մեխանիզմները նպատակ ունեն արագ բացահայտել և արձագանքել այն ազդակներին և նախազգուշացնող նշաններին, որոնց անտեսումը կարող է հանգեցնել մարդկային մեծաթիվ կարուստների։ Աշխարհում նման վտանգների թիվը մնում է բարձր, ավելացել են մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների դեպքերը, ինչը հանգեցնում է քաղաքացիական բնակչության զոհերի։

Սա վկայությունն է այն բանի, որ աշխարհը թևակոխել է մի շրջան, երբ երկրների կողմից ավելի հաճախ են տեղի ունենում միջազգային պարտավորությունների խախտումները։ Ատելության, ծայրահեղականության, ռասիզմի, այլատյացության և խտրականության դրսևորումները շարունակում են ցնցել աշխարհը՝ առաջին հերթին թիրախավորելով ազգային և էթնիկ փոքրամասնություններին: Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը: Մենք սա գիտենք մեր փորձից»,–ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Озеро Ван. Армянская церковь Сурб Хач  - Sputnik Արմենիա
«Խայտառակություն և հարգանքի բացակայություն». վեճ մեջլիսում հայկական գերեզմանատան պատճառով

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Հայաստանը` որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում, միացել է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին և, օգտագործելով ՄԱԿ-ի տարբեր ընթացակարգերի, այդ թվում՝ Համընդհանուր պարբերական դիտարկման հնարավորությունը, բարձրաձայնում է այս խնդիրը՝ ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունը հրավիրելով այս հարցի կարևորության վրա:

«Հիմք ընդունելով Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրը` 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն հռչակեց դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

Ցեղասպանության զոհերի հիշատակը մեր բոլորի սրտերում է, քանի դեռ մեր ականջին են ցեղասպանություն վերապրածների պատմությունները, քանի կա մեր ընդհանուր հիշողությունն ու ինքնությունը պահպանելու կամքը:

Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում՝ միշտ ամրագրելով «այլևս երբեքը»:

Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: Այս համերգով բացված եմ հայտարարում Երևանի Երրորդ Գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության և մշակույթի միջոցով ցեղասպանության կանխարգելման հարցերին»,–ասել է Մնացականյանը:

Մինչ խոսքսն ավարտելը, Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակցության համար։

Լրահոս
0