ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի –Sputnik. Իտալական Անկոնա քաղաքի մոտակայքում գտնվող ակումբներից մեկում ռեփ համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի պատճառով մահացել են 6 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 01.00–ին երիտասարդների շրջանում հայտնի Lanterna Azzurra ակումբում հայտնի իտալացի ռեփեր Sfera Ebbasta ելույթի ժամանակ։
Միջոցառման ժամանակ ինչ–որ մեկը «խեղդող սփրեյ» էր տարածել և խուճապ հրահրել։ Ակումբի ելքի մոտ հրմշտոց է սկսվել։
#Corinaldo (AN) #8dic 1:00, squadre #vigilidelfuoco impegnate nel soccorso in una discoteca. Forse per la dispersione di una sostanza urticante, ragazzi fuggono per il panico calpestandosi. Sei purtroppo quelli deceduti, decine feriti pic.twitter.com/NvII0jD7oe
— Vigili del Fuoco (@emergenzavvf) 8 декабря 2018 г.
Տեղի ոստիկանական վարչության տվյալներով` մահացել են 6 մարդ, մոտ 35–ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 10–ը ծանր վիճակում են։ Մահացածների թվում եղել են 5 անչափահաս (3 աղջիկ և 3 տղա) և 1 կին։
Միաժամանակ հրշեջ ծառայության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մոտ 60 մարդու են հիվանդանոց տեղափոխել։
Ականատեսների խոսքով` ակումբում մոտավորապես 1000 մարդ է եղել։ Փրկարարները դեպքի վայր են մեկնել նաև մոտակա բնակավայրերից ։