00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճիչ, լաց, մթություն. փլատակների տակ հայտնված 7–րդ դասարանցիների հուշերը

Բաժանորդագրվել
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին Sputnik Արմենիան ներկայացնում է «Երկրաշարժը` ականատեսի աչքերով» նախագիծը:

Արմենուհի  Մխոյան, Sputnik

1988 թվականի ավերիչ  երկրաշարժից 30 երկար ու ձիգ տարիներ են անցել, սակայն այդ օրերը վերապրածների համար հիշողություններն անջնջելի հետք են թողել: Շատերն  են ուզում ընդհանրապես չհիշել եղածը, նույնիսկ հեռացել են երկրից, սակայն այն, ինչը ջնջվել է տեսադաշտից, մտքից ու սրտից ջնջել չի հաջողվել:

Հասմիկն ու իր համադասարանցիներն էլ այդ մղձավանջը մոռանալ չեն կարողանում:  Գյումրու Գաբրիել Սունդուկյանի անվան անգլիական թեքումով թիվ 20 դպրոցի 7բ դասարանում էին՝ 34 աշակերտ:

Жертвы землетрясения в Спитаке - Sputnik Արմենիա
Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը

Սովորական մաթեմատիկայի դաս էր, որը ոչ սովորական ընթացք ունեցավ՝ փոխելով շատերի ճակատագրերը, իսկ համադասարանցիներից 9-ի համար դարձավ վերջին դաս: Մաթեմատիկայի ուսուցչուհին իրենց դասղեկն էր` տիկին Պետրոսյանը: Ամեն ինչ ընթանում էր նորմալ, հիմա էլ ոչ մեկը չի հիշում, թե մինչև առաջին ցնցումն ինչով էին զբաղված:

…Իսկ հետո եղավ այն, ինչը միայն սարսափ  ու ֆանտաստիկ ֆիլմերում էին տեսել: Ցնցում, պատերից ու առաստաղից թափվող ծեփեր, փուշու ամպ ու մթություն: Ցնցումներն այնքան ուժգին էին, որ փլվեցին ոչ միայն պահարանները, այլ նաև դասասենյակին կից ռազմագիտության կաբինետի պատը՝փակելով դեպի միջանցք  տանող մուտքը: Առաջին ցնցումից հետո դասարանից միայն մի քանիսը հասցրեցին դուրս փախչել, մյուսների համար մուտքն արդեն փակ էր: Եթե  առաջին ցնցումից անմիջապես հետո ուսուցչուհին փորձում էր հանգստացնել աշակերտներին, ապա երկրորդ ցնցումն այնքան ուժգին էր, որ մեծ մասին, այդ թվում նաև ուսուցչուհուն, գետնին տապալեց: Տղաներից Արման Գասպարյանը հիշում է. «Սկզբում գիտակցությունս տեղում էր, նույնիսկ նկատեցի` ինչպես ցնցումից ապակիներն ասես պայթեցին, փլված  պատերի ու հատակի արանքից ոչ միայն հարևան, այլ նաև ներքևի՝ 2 –րդ հարկի դասասենյակն էր երևում: Ով որտեղ, ում վրա կամ ինչի տակ էր հայտնվել՝  հստակ չէր: Երկրորդ ցնցումից հետո  դղրդյուն, ապա ճիչ ու լացի ձայներ լսվեցին: Մեկ րոպե էլ կարծես դեռ չէր անցել, երբ ինքս ինձ մտածեցի՝  հոգնել եմ, քնեմ, հանգստանամ, բայց հավանաբար, ոչ թե քնել, այլ ուշագնաց եմ եղել որոշ ժամանակ»։

Սպիտակի երկրաշարժի մասշտաբները - Sputnik Արմենիա
Զոհեր, ավերածություններ, կորուստներ. Սպիտակի երկրաշարժի մասշտաբները

Երբ գիտակցությունը կրկին տեղն է եկել  լսել է, որ տղաներից մեկը առաջարկել է մատյանի համարներով հաշվել: «Չէինք  հասկանում` ինչ է պատահել,  ընդհանրապես չէինք  պատկերացնում, որ երկրաշարժ է, նույնիսկ երեխաներից մեկը կարծիք հայտնեց, թե պատերազմ է ու ադրբեջանցիներն են հարձակվել. ինչ-որ մեկի առաջարկով փորձեցինք հայրենասիրական երգեր երգել: Հետո նորից ճիչ, լաց, գոռոց...Իսկ նախքան փլատակների տակից դուրս գալը, երբ արդեն  քիչ թե շատ լուսավորված էր շուրջս,  գլուխս մի  փոքր շրջելով,  տեսա իմ դասընկերոջ  անշարժ  մարմինը»,–դառնությամբ հիշում է նա:

Արմանին կարողացել են փլատակներից դուրս բերել 4  ժամ անց։ Հիշում է` ազգականը գրկած դուրս է բերել, ծարավ էր շատ, բայց ջուր չտվեցին՝ վտանգավոր էր: Հիշում է նաև, որ  փլատակների տակից դուրս գալուց հետո իրեն է մոտեցել զոհված դասընկերոջ եղբայրը և հարցել՝ եղբորս տեսե՞լ ես: «Ոչ»,-գիտակցաբար պատասխանել է նա` չցանկանալով ընկերոջ մահվան բոթն առաջինը հայտնել հարազատին:

Շատերին փլատակների տակից դուրս բերեցին ավելի ուշ։  Հասմիկի հայրն ու հորեղբայրը նրան դուրս փրկեցին 6-7 ժամ անց: «Երբ ինձ գրկած դուրս էին հանում, առաջինը որ աչքս տեսավ` դասընկերուհուս անշարժ մարմինն էր, նրա  գանգուրները: Այդ ամենը նման էր սարսափ ֆիլմի, միայն թե իրականություն  էր: Իսկ մինչ այդ հիշում եմ ճիչն ու լացը և այն մթությունը, փլատակի տակի աննկարագրելի մթությունը: Հետո, մթության ու այդ ահավոր փոշու մեջ լսում էի` ինչպես է իմ դասընկերը հարցնում ինձ` արդյո՞ք լավ եմ, լսում էի, բայց այնքան թույլ էի, որ չէի կարող պատասխանել: Ես արդեն իմ կյանքից հրաժարվել էի, բայց իմ դասընկերն անընդհատ ինձ  հետ խոսում էր, այնքան մինչև իմ մեջ  ուժ գտա ու պատասխանեցի։ Փլատակների տակ ես փրկության հույսը չկորցրեցի միայն իմ ընկերների շնորհիվ»,-պատմում է  Հասմիկը ու վստահեցնում՝ մի քանի րոպեն բոլորին մի քանի տարով մեծացրեց ու իմաստավորեց:

© Sputnik / Armenuhi Mkhoyan6–րդ դասարանում արված լուսանկարը
Ճիչ, լաց, մթություն. փլատակների տակ հայտնված 7–րդ դասարանցիների հուշերը - Sputnik Արմենիա
6–րդ դասարանում արված լուսանկարը

Նրանք՝  այդ սարսափը վերապրածները,  այսօր իրենց մեջ ամուր պահում են զոհված  դասընկների վառ հիշատակը: Նրանց հիշեցնող մի լուսանկար  կա՝ վերջին լուսանկարը, որտեղ նաև մահացած 9  համադասարանցիներն են։ Այդտեղ  6-րդ դասարան էին, 7-ում միասին լուսանկարվել չհասցրեցին: Նրանց հիշատակը հավերժացնող հուշատախտակ էլ կա։ Ամեն դեկտեմբերի 7–ին Գյումրիում ապրող դասընկերները գալիս մոմեր են վառում ու խունկ ծխեցնում:

Ավելի ուշ  բրիտանական կառավարությունը 20-րդ դպրոցի աշակերտների համար կառուցեց լավագույն դպրոցներից մեկը: Դպրոցի բացմանը ներկա էր Երկաթե  Լեդին՝ Մարգարետ Թետչերը: Ի նշան երախտագիտության դպրոցը կոչվեց Ջորջ Բայրոնի անունով:

Լրահոս
0