00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցЖертвы землетрясения в Спитаке
Жертвы землетрясения в Спитаке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Sputnik Արմենիան ներկայացնում է «Երկրաշարժը` ականատեսի աչքերով» նախագիծը: Այսօր իր 30–ամյա վաղեմության հուշերն է ներկայացնում Փրկարար ծառայության մայոր Հրաչ Սերոբյանը, ով այդ օրերին Գյումրիում էր։

Արմենուհի  Մխոյան, Sputnik

Փրկարար  ծառայության մայոր Հրաչ Սերոբյանը ծառայության հնաբնակներից է՝ 30 տարվա փրկարարի աշխատանքային փորձով: Սպիտակի երկրաշարժը վերջինիս համար ոչ միայն փրկարարի կոչմանն արժանանալու, այլ նաև իր փորձն ավելի երիտասարդներին փոխանցելու պատճառ դարձավ:

Փրկարարական գործում տեխնիկական հնարավորությունից, հագեցվածությունից  ու փորձից բացի, շատ կարևոր գործոն է նաև գիտելիքը, ինչը, ցավոք, 1988 թվականի երկրաշարժի  ժամանակ բացակայում էր:

Город Спитак после землетрясения - Sputnik Արմենիա
Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից

1988 թվականն էր, բանակից նոր էր զորացրվել։ 21 տարեկան էր, երբ ժամանակի պահանջով Ախուրյանի թիվ 14 մասնագիտացված հրշեջմաս աշխատանքի մտավ։ Պարզապես պատրաստվում էր ինստիտուտ ընդունվել, իրավաբան դառնալ, առջևում ընդունելության քննություններն էին, իսկ հրշեջ մասի՝ մեկ օր աշխատանքային, 3 օր տանը գրաֆիկը հարմար տարբերակ էր աշխատելու և ընդունելության քննություններին պատրաստվելու համար:  Հրշեջ  մարտիկ էր:

Հիշում է`դեկտեմբերի 7–ին, հերթապահությունը հանձնելուց հետո, տանից վերցրել էր գրքերը և շտապել գրադարան:  Գրադարան գնալն էր փրկել էր երիտասարդին։  Բնակելի շենքը, որտեղ ապրում էր նա, մյուսների նման առաջին իսկ րոպեներին փլվել էր: «Հենց այդ պահից սկսեցի օգնության հասնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Ճիշտ  է`հիմա  արդեն տարիների հեռվից, երբ վերապատրաստում ենք անցել և մասնագիտական բավական հմտություններ ձեռք բերել, տեսնում ենք, որ շատ սխալներ ենք արել այն ժամանակ: Այն ժամանակ ոչինչ չգիտեինք՝ տուժածին հանելու ճիշտ ձևը, առաջին օգնության ճիշտ կազմակերպումը կամ նմանատիպ այլ բաներ: Մարդկանց փլատակներից  հանում էինք, բայց առանց մտածելու, որ մեր գործողությունը տուժածին կարող է նաև վնասել։ Հրշեջներ էինք, ու մեր գործը հրդեհաշիջումն էր և հրդեհից մարդկանց դուրս հանելը, միակ բանը որ գիտեինք` հրդեհի ժամանակ մարդկանց այրվածքների առաջին բուժօգնությունն էր»,- պատմում է Հրաչ  Սերոբյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀրաչ Սերոբյան
Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը - Sputnik Արմենիա
Հրաչ Սերոբյան

Առաջին երեք օրը Հրաչ Սերոբյանն առանձին է մասնակցել օգնության կազմակերպման գործին: Մինչ երրորդ օրը փլատակների տակից կգտնեին իր տատիկին, Հրաչն օգնում էր  դուրս բերել առաջին տուժածներին:  Դրանից անմիջապես հետո նա գնում է հրշեջ մաս ու հերթապահում այնտեղ:  «Կարիքը մեծ էր, այդ ընթացքում տարբեր հանձնարարություններ եմ կատարել Ախուրյանում և Գյումրիում: Հիմա արդեն չեմ էլ ուզում հիշել, թե ինչ ահավոր դեպքերի եմ ականատես եղել: Դրանք հիշողությունից ջնջել չի լինում»,–դառնությամբ նշում է Հրաչը:

Ликвидация последствий землетрясения в Армении. Декабрь 1988 года. Лагерь спасателей из Франции в городе Спитак. - Sputnik Արմենիա
Սպիտակի երկրաշարժին հաջորդած Նոր տարին. ի՞նչ է տեսել ռուս լրագրողը սարսափելի օրերին

Այդ օրերին իր գլխով անցած բոլոր հնարավոր ու անհնար դեպքերն ու իր վաստակած փորձն այսօր արդեն փրկարար ծառայության մայորն ուսումնական վարժանքներին ներկայացնում է երիտասարդներին՝ տալով ամենակարևորը՝  ամեն պարագայում սառնասիրտ ու համբերատար  լինելու ու փրկարարի գործը շատ սիրելու խորհուրդը: «Եթե  երկրաշարժը լիներ հիմա, տուժածների թիվն անխոս հնարավոր էր նվազեցնել»,-վստահեցնում է փրկարարը:

88 թվականի երկրաշարժը մի մեծ դաս էր. այն հիմնաքար  դարձավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նախկին ԽՍՀՄ շատ  հանրապետություններում  փրկարարական ծառայություններ ստեղծելու համար: Նման ծառայություն չկար ոչ մի տեղ: Մինչ Սպիտակի երկրաշարժը միջազգային փրկարարական օգնություն հասկացողությունը ևս չի եղել։ «1988 թվականից հետո  մի շարք  երկրներ միավորվեցին և ստեղծեցին փրկարարական թիմերի միջազգային համագործակցությունը՝ «INSARAK», որը հնարավորություն է տալիս աղետների դեպքում արագ օգնության հասնել այդ երկրներին: Հայաստանը, լինելով այդ համագործակցության անդամ, այսօր արդեն կարող է  փրկարարական թիմ ուղարկել այլ երկրներ»,-նշեց փրկարարը:

Հայաստանում իսկզբանե փրկարարական ջոկատները ստեղծվել էին կամավորական սկզբունքով, հետո` ավելի ուշ, ՀՀ ԱԻ  նախարարության վարչություններին կից բոլոր մարզերում հրշեջ ջոկատների անձնակազմերը վերապատրաստվեցին որպես հրշեջ-փրկարարներ: Այսօր  արդեն հայ հրշեջ-փրկարարները ոչ միայն տեխնիկապես  վերազինված են, այլ նաև ունեն փրկարարի գիտելիքների հարուստ բազա:

© Photo : provided by Hrach SerobyanՀրաչ Սերոբյան
Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը - Sputnik Արմենիա
Հրաչ Սերոբյան
Լրահոս
0