ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի ինքնաշեն վառարանը պայթել է,42–ամյա տղամարդը մահացել է։
Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ դեկտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 19.55-ին։
«Շտապօգնության» կայանից տեղեկություն է ստացվել, որ դեմքի և մարմնի աջ կեսի առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Ազատուհի Ա.-ն: Իսկ 1976 թ. ծնված Սարգիս Հաջաթյանը տեղում մահացել է։
Նախնական տվյալներով` տանը, չպարզված հանգամանքներում, պայթել է ինքնաշեն վառարանը։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն: