ԵՐԵՎԱՆ, 7 Դեկտեմբեր — Sputnik. Դեկտեմբերի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առակա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր» (տեսանելիությունը՝ 30 մ), Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին (տեսանելիությունը՝ 20 մ) մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: