00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աստված քո ցավն ինձ տա». Ռիժկովը հիշում է Լենինականի սարսափելի օրերը

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցНиколай Иванович Рыжков на месте землетрясения в Армении
Николай Иванович Рыжков на месте землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախ զբաղեցրած պաշտոնից` հայերը երբեք չեն մոռացել նրան և չեն մոռանում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ, միակ ոչ հայազգի «Հայաստանի ազգային հերոս» Նիկոլայ Ռիժկովը Սպիտակ երկրաշարժի տարելիցի նախաշեմին կիսել է հիշողությունները «Ռոսիսկայա գազետայի» հետ։

Սպիտակի երկրաշարժի մասշտաբները - Sputnik Արմենիա
Զոհեր, ավերածություններ, կորուստներ. Սպիտակի երկրաշարժի մասշտաբները

Նա հիշում է, որ առաջին օրերին աղետի գոտում տիրող քաոսից անհնար էր գլուխ հանել։ Մարդիկ վշտի մեջ էին, ապակողմնորոշված։ Շատերը լալիս էին, չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում...

«Մեզ վրա գոռում էին։ Անձամբ ինձ վրա. «Ինչո՞ւ ես եկել։ Որտե՞ղ են քո կռունկները...»

Մեկ օր հետո հաջողվեց կազմակերպել աշխատանքը, համակարգել ջանքերը։ Հաջողվեց հասկացնել, որ լացելը, քարացած նստելը և գոռալը քիչ է, պետք է աշխատել, դուրս հանել ողջ մնացած մարդկանց։ Մենք ցույցեր չենք կազմակերպել, դրա ժամանակը չունեինք», – պատմել է Ռիժկովը։

Աստիճանաբար ամեն ինչ ընկել է իր տեղը։ Փլատակների տակից փրկել են 16 հազար մարդու։ Աղետի գոտուց հաջողվել է դուրս բերել ավելի քան 40 հազար մարդու։

Աշխատանքների ընթացքում Ռիժկովը գիշերել է Երևանում։ Նրան ցանկացել են «Չայկա» տրամադրել, բայց հրաժարվել է դրանից։

Жертвы землетрясения в Армении - Sputnik Արմենիա
«Մինչև հիմա վնասվածքից ուշքի չեմ եկել». Պետդումայի պատգամավորը` Սպիտակի երկրաշարժի մասին

«Ուղղաթիռներով էի թռչում (ճանապարհները արգելափակված էին), հետո մեքենայով էի գնում, մոտ 100 կմ ճանապարհ է։ Սկզբից ինձ ուզում էին բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաներից մեկը տրամադրել։ Հրաժարվեցի։ Կարմիր «Իկարուսով» էի գնում, ժամանակի ընթացքում ամբողջ Հայաստանը սկսեցի ճանաչել այն», – հիշում է Ռիժկովը։

Իսկ ահա Գորբաչովը, չորրորդ օրը ժամանելով Նյու Յորքից, սկզբից իր հետ ինքնաթիռով բերել էր զրահապատ «ԶԻԼ»-ը։

«Ինձ զանգում է Գորբաչովի անվտանգության ծառայության պետը. «Ձեզ մոտ ենք թռչում, ի՞նչ վիճակում է օդանավակայանը, կընդունե՞ք ծանր ինքնաթիռ»։ Ասացի` եկեք, ես ձեզ կդիմավորեմ։ Բայց ինչո՞ւ է ինքնաթիռը ծանր։

Մի պահ մտածեցի` գուցե էքսկավատո՞ր է բերում։ Պարզվեց՝ զրահապատ «ԶԻԼ»։ Ես անկեղծորեն ասացի. «Միգուցե մոտոցիկլետիստների դասա՞կ բերես։ Հանկարծ ձեր լիմուզիններն  այստեղ չբերեք (ռուսերեն դա հնչել է այսպես՝ «Не вздумай "членовозы" сюда тащить». խմբ)։ Կօգտվեք իմ «Իկարուսից»», – նշել է Ռիժկովը։

Մեքենաներն, այնուամենայնիվ, բերել էին, բայց Գորբաչովն, ամեն դեպքում, ավտոբուսով է շրջել։ Այդ նույն կարմիր «Իկարուսով»։

Ռիժկովը նշում է, որ հայերը զարմանալի պատմական հիշողություն ունեն։

Жертвы землетрясения в Спитаке - Sputnik Արմենիա
Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չէին. ի՞նչ դասեր քաղեցինք 1988-ի ողբերգությունից

«Ի տարբերություն մեզ, ի դեպ։ Ես այդ ողբերգությունից հետո միայն երկու տարի եմ վարչապետ եղել։ Հետո տարբեր իրավիճակներ են եղել, 90–ականների սկզբին ոչ մի տեղ չեմ աշխատել։ Բայց անկախ իմ զբաղեցրած պաշտոնից` նրանք ինձ երբեք չեն մոռացել։ Եվ դրա համար ես շնորհակալ եմ հայ ժողովրդին», – նշել է Ռիժկովը։

Նա հետաքրքիր պատմություններ է պատմել մի լեռնային գյուղի մասին։ Նա այնտեղ է գնացել ուղղաթիռով, օդաչուն վայրէջք է կատարել երեք կիլոմետր հեռավորության վրա, ավելի մոտ հնարավոր չի եղել սարերի պատճառով։

Նրանք անցել են դաշտով, անձրևի ժամանակ, սարսափելի ցեխի միջով։ Դուրս են եկել ճանապարհի։ Կեղտոտ, թրջված։ «Վոլգա» են տեսել։ Ռիժկովի աշխատակիցները կանգնեցրել են այն, խնդրել են տրամադրել մեքենան, որ գյուղ հասնեն։

«Վարորդը թե՝ մեքենաս ինչպե՞ս տամ քեզ»։ Նրան ասում են, որ դա Ռիժկովի համար է։ Արձագանքը ցնցել է. «Ռիժկովի համա՞ր։ Վերցրեք»», – պատմել է Ռիժկովը։

Գյուղ են գնացել։ Այնտեղի խանութ մթերք են տարել։ Հերթ։ Վաճառողը դանակով կտրելիս է եղել հացի կեսը և երշիկի կեսը. բոլորին հավասար։

Город Спитак после землетрясения - Sputnik Արմենիա
Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից

Հանկարծ հերթից դուրս է գալիս մի սևազգեստ տարեց կին։ Մոտենում է Ռիժկովին. ճանաչել էր։

«Գրկել, արտասվում էր և հայերեն ինչ–որ բան ասում։ Ես ոչ մի բառ չհասկացա։ Ավելի ուշ ինձ համար թարգմանեցին։ Այդ խոսքերը ամենավեհ բանն էին, որ հայը կարող էր ասել և միայն բացառիկ դեպքերում։ Այսպես է հնչում՝ Աստված տա, որ քո ցավերն անցնեն ինձ... Այո, նրանք ինձ հիշում են։ Ես երբեք չեմ մոռանա այդ մեծ ժողովրդին», – ասել է Ռիժկովը։

Լրահոս
0