ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամին Գուբանովին ընտրել են Եվրոպայի խորհրդի արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի բյուրոյի նախագահ։ Այս մասին հայտնում է Report–ը։
© Photo : official site of the Council of EuropeՌամին Գուբանով
Ռամին Գուբանով
© Photo : official site of the Council of Europe
Ստեղծման պահին կառույցի ղեկավարները միայն Արևմտյան Եվրոպայի պետությունների` Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Ավստրիայի` ներկայացուցիչներն էին։
Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը արդարադատության, դատական համակարգի, դատախազության ու փաստաբանության ոլորտներում մասնագիտացած կառույց է։ Հանձնաժողովն աջակցում է Եվրոպայի պետություններին արդարադատության արդյունավետության ու որակի բարձրացման ուղղությամբ, այդ թվում` այդ համակարգերը Եվրոպայի Խորհրդի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում։