«Դեռ մինչ նախարար դառնալս շատ եմ խոսել, որ մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, ավելի լավ է ունենալ լավ սանավիացիա, քան ամեն մարզային կենտրոնում ունենալ մի հատ մեծ հիվանդանոց»: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով` նախարարությունն այս նպատակով գործընթաց է նախաձեռնել, որի արդյունքում պետությունը ծառայություններ կպատվիրի մասնավոր կազմակերպությանը:
«Պետությունը չի գնելու ուղղաթիռ, որովհետև շատ դժվար է այն սպասարկելը, լիցենզավորելը, միջազգային թույլտվություններ ստանալը»,- ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Թորոսյանը մանրամասնեց, որ այս ամենի արդյունքում հեռավոր շրջաններից տեղափոխվող հիվանդը տեղափոխման համար հավելյալ վճարում ստիպված չի լինի անել: Նախարարը զրույցում ներկայացրեց նաև նոր մոտեցման այլ մանրամասներ: