00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Համազգային» կրքեր. գեղարվեստական ղեկավարը պատրաստ է հեռանալ, նախարարը խնդրում է սպասել

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցТеатральная сцена. Архивное фото
Театральная сцена. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Համազգային» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գործընթացին ներքաշվել են նաև մյուս թատրոնները։ Սուրեն Շահվերդյանը պատրաստ է հետ քաշվել, Վիգեն Չալդրանյանը լռում է։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. «Համազգային» թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի և նրա տնօրինության միջև առաջացած կոնֆլիկտը շարունակում է սրվել։

Театр Амазгаин - Sputnik Արմենիա
«Համազգային» թատրոնի ստեղծագործական խումբը գործադուլ է անում

Արդեն մի քանի օր է արտիստները բեմ դուրս չեն գալիս և պահանջում են տնօրեն Վիգեն Չալդրանյանի, ինչպես նաև նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հրաժարականը։

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մտահոգված է իրավիճակով։

«Արձակուրդ գնալուց առաջ տեղակալիս` Նազենի Ղարիբյանին միայն մեկ  հանձնարարություն տվեցի. թատրոնի հետ կապված փոխզիջումային լուծում գտնել, որը ընդունելի կլինի ստեղծագործական կոլեկտիվի և նրա իրավունքները պաշտպանողի համար։ Կրկին կապ եմ հաստատել նախարարության, կոնֆլիկտի կողմերի հետ և խնդրեցի սպասել վերադարձիս», – ընդգծեց նախարարը։

Թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանն իր հերթին ներկայիս տնօրեն և նախկին գեղարվեստական ղեկավար Չալդրանյանին «թատրոնի համար չարիք» անվանեց և հայտարարեց, որ նա պաշտոնավարման առաջին իսկ օրվանից գնում էր թատրոնը քանդելու ճանապարհով։

Թատերախումբը չի ցանկանում տեսնել Չալդրանյանին ո՛չ որպես գեղարվեստական ղեկավար, ո՛չ որպես տնօրեն։

Ռակուրս-Ստեփան Ղամբարյան (03.12.18) - Sputnik Արմենիա
Ինչու են կրքերը թեժացել Համազգային թատրոնում. Sputnik Արմենիայի հյուրը Ստեփան Ղամբարյանն է

«Մենք դեմ էինք Չալդրանյանի նշանակմանը, քանի որ գիտեինք դերասանների և, ընդհանուր առմամբ, ստեղծագործական գործընթացի վերաբերյալ նրա վերաբերմունքի մասին։ 2 տարվա ընթացքում թատրոնում անդադար վիճում էին, կռվում, անհարմար իրավիճակներ էին ստեղծվում, և մենք այլևս չենք ցանկանում հանդուրժել նրան ոչ մի պաշտոնում։ Նա չի կարող ղեկավարել թատրոնը և չպետք է զբաղեցնի այդ պաշտոնը», – Sputnik Արմենիայի թղթակցին  ասաց Ղամբարյանը` ավելացնելով, որ կոլեկտիվի մեծ մասը նույն կարծիքին է և պատրաստ է միանալ դերասանների գործադուլին։

Թատրոնի դերասանուհի և գեղարվեստական ղեկավարի տեղին հավակնող թատերախմբի թեկնածու Նարինե Գրիգորյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ նույնպես չի պատկերացնում, թե ինչպես է համագործակցելու Չալդրանյանի և նրա նշանակած գեղարվեստական ղեկավարի հետ։ Ավելին, նա կարծում է, որ Շահվերդյանն իրավունք չուներ հայտարարելու թատերախումբն արձակելու մտադրության մասին։

Театр. Маски - Sputnik Արմենիա
«Տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել». Շահվերդյանը ներողություն է խնդրել

«Նա պետք է խոսեր մեզ հետ նախքան առաջարկն ընդունելն ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը, սակայն գերադասեց շփվել մեզ հետ մամուլի միջոցով», – ասել էր Նարինե Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ Շահվերդյանը նոր հայտարարություն է արել, որում ներողություն է խնդրել նախորդ գրառման համար` այն չափից ավելի էմոցիոնալ անվանելով։ Նա հայտարարել էր, որ «եթե դերասանները, մերժեն իր առաջարկը` «Քայլ անել միասին» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իր առաջարկած քայլերը, ապա նա կգրկի բոլորին մեկ առ մեկ, կասի, որ սիրում է նրանց, հաջողություն կմաղթի իրենց գործում և կհետևի Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»։

Театр Амазгаин - Sputnik Արմենիա
Ի՞նչ կանի Սուրեն Շահվերդյանը, եթե Համազգային թատրոնի դերասանները մերժեն առաջարկը

Դերասան ու ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը «Համազգային» պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել 2016 թվականին։ Սակայն բոլորովին վերջերս գեղղեկի ու ստեղծագործական անձնակազմի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Տասը դերասան՝ Անդրանիկ Էթեմեզյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Արմինե Անդրեասյանը, նրա հրաժարականն էին պահանջում։

Չալդրանյանը պնդում է, որ գեղղեկի պաշտոնը դերասանուհի Նարինե Գրիգորյանի վաղեմի երազանքն է, իսկ տնօրենի պաշտոնին հավակնում է դերասան Արման Նավասարդյանը։

Սկանդալը հասել էր մշակույթի նախարարություն։ Նախարար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել թատրոնի ստեղծագործական անձնակազմի, այդ թվում` Չալդրանյանի հետ։ Նա խոստացել էր հարցը լուծել։

Լրահոս
0