ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Էլեն Դեջեներեսի թոք շոուի ժամանակ հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը «փորձել» է Քիմ Քարդաշյանի կուրծքը։
Դերասանուհին կուրծքը «հագել» է հաղորդավարի խնդրանքով, որի կարծիքով` Ռոբերտսն այդպես կարող է ավելացնել Instagram–ի բաժանորդների թիվը։
Դեջեներեսը ենթադրել է, որ արևադարձային լողափի ֆոնին վառ վարդագույն լողազգեստով, դնովի կրծքով նկարվելու դեպքում դերասանուհին կարող է ավելի հայտնի դառնալ սոցցանցերում։
Ներկա պահին Ռոբերտսն ունի 3,6 միլիոն բաժանորդ։
«Տարօրինակ զգացողություն ունեմ, որ քանի դեռ ես կանգնած եմ այստեղ, կորցնում եմ բաժանորդներիս», – կատակել է Ռոբերթսը։
Հաղորդավարը Ջուլիային նաև խորհուրդ է տվել Instagram–ում ցուցադրել խոհարարական վարպետությունը` կեցվածք ընդունելով կարկանդակը ձեռքին և լուսանկարվել լավագույն ընկերոջ հետ։
Ռոբերտսը մի շարք զվարճալի կերպարներ է ցույց տվել` փորձելով նմանակել սոցցանցի շարքային օգտատերերին, որոնք ամեն ինչ անում են լայն հասարակության ուշադրությունը գրավելու համար։