Ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» ծրագրի եթերում հատված է կարդացել Վլադիմիր Մայակովսկու «Լավ» պոեմից։
Հաղորդավարը խոսել է Ռուսաստանում ձերբակալված երաժիշտների և նրանց համերգները չեղյալ հայտարարելու մասին։ Մասնավորապես, նա նշել է ռեփերներ Խասկիին, Face–ին, Բաստային և Էլջեյին։ Նրա կարծիքով` Խասկիի ձերբակալությունն անարդար է, և ընդհանրապես ռեփերներին պետք չէ հալածել։
Ինչպես նշել է Կիսելյովը, Մայակովսկին ռուսական բանաստեղծության ռեփի նախահայրերից է։
«Մայակովսկու պատկերներին, հանգերին և ռիթմին կարող էին նախանձել ժամանակակից ռեփերները», – հիշեցրել է Կիսելյովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ–ներում հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ Անվտանգության դաշնային համակարգում կազմել են այն երաժիշտների սև ցուցակը, որոնց համերգները չպետք է տեղի ունենան երկրի շրջաններում։