ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. 2019թ.–ի հունվարի 1–ից Քաթարը դուրս կգա ՕՊԵԿ–ից (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն), լրագրողներին հաղորդել է Քաթարի էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ բեն Շրիդա ալ Քաաբին։
«Քաթարը որոշել է դուրս գալ ՕՊԵԿ–ից 2019թի հունվարի 1–ից, երկուշաբթի այդ մասին տեղյակ կպահի կազմակերպությանը», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին ալ Քաաբի խոսքերը։
Քաթարը լքում է ՕՊԵԿ–ը գազի արդյունահանման և հեղուկ բնական գազի արտադրության վրա կենտրոնանալու համար։