00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Էդուարդ Շարմազանով
Իշխանությունը Հայաստանում իրականացնում է ՆԱՏՕաթուրքական քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով
17:05
2 ր
Էդուարդ Շարմազանով
Այս խառը իրավիճակում Փաշինյանը ամեն պատեհ–անպատեհ առիթով ուկրաինացիների կողքին է հայտնվում. Էդուարդ Շարմազանով
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախն ու եռուզեռը. ինչ սպասել Միլանում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից

© Photo : press office of the MFA of RAВстреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова (26 сентября 2018). Нью-Йорк
Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова (26 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի դեռ Հայաստանում բացարձակ լեգիտիմ կառավարություն չի ձևավորվել, արցախյան կարգավորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց ակնկալել չի կարելի։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի նիստի շրջանակներում, որը կանցկացվի Միլանում դեկտեմբերի 6-7-ը՝ Իտալիայի նախագահությամբ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 5-ին կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովին։

Միլանում սպասվող հանդիպումը հազիվ թե բանակցային գործընթացքում լուրջ առաջընթաց արձանագրի

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման միջնորդները արցախյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են։

Военнослужащий армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով

Հայտնի է դարձել նաև, որ Մնացականյան–Մամեդյարով հանդիպմանը ներկա կգտնվի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը արցախյան հիմնահարցին նվիրված երկկողմանի հանդիպումների շարք է նախատեսում անցկացնել։

Հետաքրքիր է, որ երկկողմ հանդիպումների մասին, որոնք Միլանում մտադիր է անցկացնել ռուս նախարարը, Մոսկվայից առանձին են հայտարարել։ Պետք է հասկանալ հետևյալ կերպ, որ այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները կհանդիպեն, նրանք առանձին-առանձին հանդիպում կունենան նաև իրենց ռուս գործընկերոջ հետ։

Այդ հանդիպումների մասին վերջերս խոսեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «...Այնտեղ, իհարկե, կարող են ինչ–որ կոնկրետ քայլեր նախանշվեն և այդ ուղղությամբ առաջարկներ արվեն»։

Ինչ կոնկրետ քայլերի և առաջարկների մասին է խոսքը, որոնք կարող են առաջանալ Միլանի բանակցությունների ընթացքում, դեռ հայտնի չէ։ Միայն գուշակել կարելի է։ Սակայն պետք է հասկանալ, որ հենց այսօր, արցախյան կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը,  Միլանում առաջընթաց արձանագրելու հետ կապված առանձնակի հիմքեր և հույսեր չի տալիս։

Փաշինյանն իսկզբանե որոշել էր արցախյան բանակցային գործընթացի նոր դիսպոզիցիան

Գոնե այն պատճառով, որ Հայաստանը կանգնած է խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին։ Հայ հասարակության ողջ ուշադրությունը  սևեռված է ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար մրցող քաղաքական ուժերի միջև նախընտրական պայքարին։

Владимир Казимиров на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է. Կազիմիրով

Եվ այս պայմաններում արցախյան հիմնախնդրին վերաբերող որևէ ճակատագրական, հեռու գնացող որոշումներ կայացնելն անհնար կլինի։ Չէ՞ որ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ շահագրգիռ արտաքին ուժերը ևս պետք է հասկանան, որ հայ հասարակության համար Արցախի հարցը հատուկ տեղ է գրավում։

Այն իր կարևորությամբ և նշանակությամբ անհնար է համեմատել այն խնդիրներից որևէ մեկի հետ, որի հետ Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում բախվել է՝ ինչպես արտաքին քաղաքական դաշտում, այնպես էլ բազմաթիվ ներքաղաքական «վեճերի» ընթացքում։

Այդ առումով, իհարկե, Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում որևէ լուրջ  և ճակատագրական բան ակնկալել չարժե։ Չէ՞ որ բացի այն, որ Հայաստանում նախընտրական կրքեր են բորբոքվում, մեկ կարևորագույն գործոն ևս կա։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որին դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են կանխատեսում, արդեն հայտարարել է, որ մտադիր է բանակցային գործընթացում ուժերի դիսպոզիցիայում էական փոփոխություններ մտցնել։

Նա կարծում է (և նրա կառավարությունը հենց այդ գիծն է տանելու), որ արցախցիներն անձամբ պետք է որոշեն իրենց ճակատագիրը։ Այսինքն` անհրաժեշտ է Ստեփանակերտը բանակցությունների սեղան վերադարձնել, որտեղից արցախյան կողմին բավական վաղուց հեռացրել են։

Ինչո՞ւ և ո՞վ է դա արել, այս հարցն այսօր էական չէ։ Ինչպես ասում են` անցած գնացած բան է։

Մինչև Հայաստանի ղեկավարությունը չազատվի պաշտոնակատար բառից

Սակայն փաստը մնում է փաստ. ՀՀ ապագա կառավարությունում արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ սկզբունքորեն նոր մոտեցում է ուրվագծվում։  Մասնավորապես, այդ մոտեցումն այն է, որ բանակցությունների սեղան երեք հավասարազոր բանակցողներ պետք է նստեն։

Заседание армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ղարաբաղը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին. Կազիմիրով

Սակայն դրան, ինչպես հայտնի է, իր կատեգորիկ «ոչ»–ն Ադրբեջանն արդեն ասել է։ Ավելին, այն դիրքորոշումը, որին հակված է Ադրբեջանը, այն համոզմունքն է, որ Բաքուն առանց այդ էլ առավելագույնս հնարավոր զիջումներ է առաջարկել հայկական կողմին, մասնավորապես՝  ընդլայնված ինքնավարություն։ Դրա դեմ էլ հենց առաջին հերթին հանդես է գալիս Արցախի ողջ բնակչությունը։

Նման դասավորվածության պարագայում Միլանում կայանալիք բանակցային գործընթացների ժամանակ որևէ առաջընթացի մասին է խոսք լինել չի կարող։

Ավելին, կարելի է վստահությամբ ասել, որ արցախյան կարգավորման գործընթացն, ինչպես սկսեց տեղում դոփել այն ժամանակվանից, ինչ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն սկսվեց, այդպես էլ տեղում կդոփի դեռ որոշ ժամանակ. քանի դեռ Հայաստանում բացարձակ լեգիտիմ կառավարություն չի ձևավորվել, որում և՛ վարչապետը, և՛ արտգործնախարարը վերջապես կազատվեն պաշտոնակատար «նախածանցից»։

Խոսել որևէ առաջընթացի մասին չի կարելի։ 

Նույնիսկ եթե հակամարտող երկրների արտգործնախարարների հանդիպումը անցկացվում է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։

Նույնիսկ եթե հանդիպմանը ներկա է դեսպան Անջեյ Կասպրշիկը։ 

Եվ նույնիսկ եթե դա անցկացվում է Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հերթական (25-րդ) նիստի շրջանակում։

Լրահոս
0