00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանձ, խնձոր մանդարին, կամ միս ու կարտոֆիլ. ի՞նչ անակնկալ է պատրաստել Ամանորը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցКартофель на прилавке
Картофель на прилавке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուր կհասնեն սննդամթերքի գներն Ամանորին ու որ ապրանքները կթանկանան։ Sputnik Արմենիային հետաքրքրող հարցի շուրջ գյուղնախարարությունն ուսումնասիրություն է սկսել, մասնագետն արդեն կանխատեսում է անում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Թե Ամանորին ընդառաջ որքանով կթանկանան Հայաստանում ամենապահանջված սննդամթերքները, գյուղնախարարությունն առայժմ հստակ պատասխան չունի։

Уборка картофеля - Sputnik Արմենիա
Ինչու են թանկացել միսն ու կարտոֆիլը, և ուր կհասնեն գներն առաջիկայում

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտնեց, որ նախարարությունն այժմ ուսումնասիրություն է իրականացնում կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, պանրի ու մսի շուկաներում։

Ուսումնասիրության ավարտից հետո նախարարի պաշտոնակատարը խոստանում է հրապարակել արդյունքներն ու վերջակետ դնել նախաամանորյա թանկացումների մասին խոսակցություններին։

«Իհարկե վիճակագրություն ունենք, որը հրապարակված է ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, բայց որևէ լուրջ փոփոխություն մենք չունենք կարտոֆիլի պահով»,– ասաց նախարարը։ Իսկ ձվի շուկայում ուսումնասիրությունն արդեն ավարտվել է։ Պարզվել է`  թանկացում չկա, տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը։

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Մարդկանց հետաքրքրում է հատկապես խոստումների սոցիալական բաղադրիչը»

Իսկ մսի շուկայում գնաճի վերաբերյալ Գեղամ Գևորգյանը կարծիք ունի` չսպասելով այդ շուկայում իրականացվող ուսումնասիրությունների վերջնական արդյունքների ստացմանը։

Նրա համոզմամբ, շուկայում գնաճ չկա, քանի որ թանկ է միայն տեղական միսը, իսկ ներկրվածն` էժան։

«Եթե շուկայում կա ավելի էժան միս, դա չի նշանակում, որ հայկական միսը թանկացել է»,– ասաց նախարարի պաշտոնակատարը` դժվարանալով, սակայն, տվյալներ տրամադրել տեղական մսի շուկայական գնի ու առկա ծավալների մասին։

Նախարարի այս տեսակետը չի կիսում «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Տավարի մսի գինը 1 ամսում 1000 դրամով թանկացել է։ Այսօր խանութում տեղական մսի 1 կգ–ը 5000 դրամ է»,– ասաց Բերբերյանը։

Իսկ էժան միսը, նրա խոսքով, ներկրվել է Բելառուսից`Հայաստանում առաջացած դեֆիցիտն ու պահանջարկը բավարարելու համար։

Բերբերյանը հիշեցնում է, որ անասնագլխաքանակի կրճատումը սկսվել է դեռ 2 տարի առաջ, երբ Ուկրաինայից ներկրված կաթի փուշու հետևանքով հայ գյուղացին զրկվեց բնական կաթի իրացման հնարավորությունից, երաշտն էլ անասնակերը ոչնչացրեց ու գյուղացուն այլ բան չմնաց, քան մորթել անասուններին։

Верховный орган партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Քարոզարշավի ֆեյքերն ու БТР-ները. ի՞նչ է նկատել ՀՅԴ–ն ու ի՞նչ է առաջարկում փոխարենը

Բերբերյանի տեղեկություններով այս տարի շուրջ 80 գլուխ անասուն է մորթվել, որից 40-ը կաթնատու։ Այսօր էլ, Բելառուսից ներկրված միսը հերթական վնասն է հասցնում ոչ միայն  հայաստանյան գյուղատնտեսությանը, այլև շարքային սպառողի գրպանին։

Բայց մի լավ լուր Ամանորի շեմին Բերբերյանը հայ սպառողների համար, այնուամենայնիվ,  ունի` միսն այսքանից ավելի չի թանկանա և Ամանորին էլ կվաճառվի այսօրվա 5000 դրամով։

Փոխարենը մինչև Նոր Տարի ու ողջ ձմեռվա ընթացքում կթանկանա կարտոֆիլը։ Բերբերյանի կանխատեսմամբ, դրա գինը կրկնակի թանկանա։

«Գարնանը կունենանք 350-400 դրամանոց կարտոֆիլ, այսօր մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է։ Մինչև Երևան է հասնում գինը հասնում է 200-250 դրամի։ Մի հատ ձյունը նստեց գները բարձրանալու են»,– ասաց Բերբերյանը։

Նրա ներկայացրած տվյալներով, նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում ցանքատարածությունները 6500 հեկտարով կրճատվել են, որի շուրջ կեսը` 3200 հեկտարը`  կարտոֆիլի։ Ցանքատարածությունների ու բնականաբար նաև բերքի այսպիսի կրճատումը  չի կարող չազդել գնի վրա։

Ликвидация последствий землетрясения в Армении. Декабрь 1988 года. Лагерь спасателей из Франции в городе Спитак. - Sputnik Արմենիա
Սպիտակի երկրաշարժին հաջորդած Նոր տարին. ի՞նչ է տեսել ռուս լրագրողը սարսափելի օրերին

Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը առնվազն մինչև հոկտեմբեր ամիսը կարտոֆիլի թանկացում չի արձանագրել։ Փոխարենը պաշտոնական տվյալներով, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կարտոֆիլի գինը նվազել է 2.3%–ով, իսկ 2017թ–ի հոկտեմբերի համեմատ` 11.2։

Մսամթերքի գնաճը ևս պաշտոնական վիճակագրության համաձայն մեծ չէ. 2018թ. –ի սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին այն թանկացել է 1.3%–ով, իսկ 2017թ.–ի հոկտեմբերի համեմատ` 10.8%–ով։

Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, կտրուկ թանկացել է միան ձուն։ օգոստոս–հոկտեմբեր ամիսներին ձվի գինն ավելացել է 39.7%–ով։

Լրահոս
0