00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
14:05
1 ր
Վարդան Արզաքանյան
Առաջնարհերթ ՄԻԱՎ ստուգում պետք է անցնեն անհայտ անձի հետ անպաշտպան սեռական հարաբերություն ունեցածները․Արզաքանյան
14:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
17:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարոզարշավի ֆեյքերն ու БТР-ները. ի՞նչ է նկատել ՀՅԴ–ն ու ի՞նչ է առաջարկում փոխարենը

© Sputnik / Asatur YesayantsВерховный орган партии Дашнакцутюн
Верховный орган партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է կուսակցության ծրագրի կարևոր դրույթներն ու նշել, թե ինչ տպավորություն է ստացել քարոզարշավի մի քանի օրվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ծրագրային քննարկում այս ընտրություններում չի հաջողվում` հետհեղափոխական էյֆորիկ բարձր ֆոնի պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող նախկին գյուղնախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը` հավելելով, որ էմոցիաները գերիշխում են դատողություններին։

«Խոսք հասցնելը, իրոք, դժվար է, բայց կան մարդիկ, որոնց հետ հանդիպում ենք, քննարկում ենք, ընտրողների հետ կապն ամեն օր է,– ասաց Խաչատրյանը` չթաքցնելով, որ վիճակն ավելի սարսափելի է սոցիալական ցանցերում,– դեժավյու է առաջանում, ես հիշում եմ 90- ականների սկզբի ՀՀՇ–ականների БТР-ներին, որոնք ղժղժում էին անընդհատ։ Այսօր այդ БТР-ների տիպի մարդիկ մտել են կիբեռտարածք և ֆեյքերի միջոցով փորձում են սարսափելի բացասական ֆոն ստեղծել»։

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Խաչատրյան
Քարոզարշավի ֆեյքերն ու БТР-ները. ի՞նչ է նկատել ՀՅԴ–ն ու ի՞նչ է առաջարկում փոխարենը - Sputnik Արմենիա
Արթուր Խաչատրյան

ՀՅԴ–ի այս տարվա ծրագիրը գրեթե նույնությամբ կրկնում է այն բոլոր գաղափարները, որոնցով կուսակցությունը մասնակցում էր 2017թ–ի խորհրդարանական ընտրություններին։ Պատճառն, ըստ Խաչատրյանի այն է, որ նախընտրական ծրագրի հիմքում կուսակցության ծրագրային դրույթներն են, որոնք փոփոխության ենթակա չեն, ու որոնց հավատարիմ են մնում`անկախ նրանից, թե ինչ էմոցիաներ են գերիշխում։

Премьер-министр Никол Пашинян принял и.о. министра обороны Вигена Саркисяна (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքական ուժերը եթերային հայելում. կառավարությունն անընդհատ խոստանում է, մենք՝ դժգոհում

«Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը»,– նշեց Խաչատրյանը` հավելելով, որ Հայաստանը չի կարող ասել` դա Արցախի խնդիրն է, թող ինքն էլ բանակցի։

Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև վերջին օրերի փոխադարձ հայտարարությունները դաշնակցական գործչին դարձյալ հիշեցրել են 1991-92թթ–երը, երբ Հայաստանում իշխում էր ՀՀՇ–ն, Արցախում` ՀՅԴ–ն։

«Բայց նման հրապարակային «փոխհրաձգություն» չի եղել»,– ասաց Խաչատրյանը` իշխանություններին կոչ անելով սահմանի վրա կանգնած, ամեն վայրկյան պատերազմ սկսելու պատրաստ թշնամուն նման հնարավորություն չտալ։

Արցախից բացի, ՀՅԴ ծրագրում հիշատակվում է նաև ջավախահայության խնդիրը։ Վրաստանի հետ «բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և վիրահայության իրավունքների լիարժեք իրացման վրա»,– ասված է ՀՅԴ նախընտրական ծրագրում։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
«Մերժվածների» պայքարը. ինչ է ՀՀԿ–ն առաջարկում Հայաստանի քաղաքացիներին

Ծրագրային այս դրույթը մեկնաբանելիս` Խաչատրյանն ընդգծեց, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է բարելավել, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ազգային շահի։ «Որքան մեր հարաբերությունները բարելավվեն, այնքան ավելի լավ կլինի ջավախահայության վիճակը, այնքան ավելի հեշտ կլինի առևտուրը Վրաստանի հետ և Վրաստանի միջով», - ասաց նա։

Գյուղատնտեսության զարգացման հարցում ՀՅԴ–ն կարևորում է գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը, հողերի խոշորացումն ու ոռոգման ջրի հիմնախնդրի լուծումը։ Բայց խոշորացումը չպիտի հանգեցնի խոշոր կալվածատերերի առաջացման, գյուղացին պետք է մասնակից լինի աշխատանքին ու պահպանի սեփականության իրավունքը։

Ինչ վերաբերում է տնտեսության օլիգարխիկ կառուցվածքին, դաշնակցական գործչի դիտարկմամբ, այն չի փոխվել, ուղղակի օլիգարխները հիմա կոչվում են սեփականատերեր։ «Օլիգարխիան հարկերից խուսափելը չէ։ Երբ դու ունես շուկայում դոմինանտ, որը ճնշում է փոքրերին, նրա աշխատած փողը լրացուցիչ վիլլա է, լրացուցիչ յախտա է, լրացուցիչ «Ռոլս Ռոյս» է։ Փոքր և միջին ձեռնարկությունում այդ գումարը երեխայի համար տաք ճաշ է, կոշիկ է, ամիսը մեկ անգամ կինո գնալ է»,– ասաց Խաչատրյանը և հիշեցրեց` ՀՅԴ–ն սոցիալիստական, ընկերվարական կուսակցություն է։

Сасун Микаелян, Никол Пашинян и Ален Симонян во время митинга на площади Республики (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կրծոցի՝ գաղափարների փոխարեն. փորձագետի գնահատականներն ու կանխատեսումները

Այս առումով Դաշնակցությունը կարևորում է պետական եկամտի հավասար բաշխման սկզբունքը։

«Թվերը ցույց են տալիս, որ կա տնտեսական աճ, բայց բևեռացման գործակիցը նույնպես աճում է։ Այսինքն` մեզ մոտ առաջանում է տնտեսության բևեռացում։ Տնտեսությունն աճում է, բայց աղքատներն ավելի են աղքատանում, հարուստներն ավելի են հարստանում»,– ասաց Խաչատրյանը։

Հարկային քաղաքականության հարցում էլ կուսակցությունը ներկա իշխանության հետ համակարծիք չէ։ Եթե Փաշինյանի կառավարությունը հարկային բարեփոխումների հիմքում հարկերի համահարթեցման սկզբունքն է դնում, ՀՅԴ–ն համոզված է, որ ցածր աշխատավարձ ստացողը պետք է ցածր շեմով հարկվի, ավելի բարձր վարձատրվողները` 15, 20, 25 տոկոսով և այլն։

Կարգախոսը, որով ՀՅԴ–ն մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ևս հիմնված է կուսակցության սոցիալ–տնտեսական գաղափարախոսության 3 հիմնական հասկացությունների վրա` ազատ մարդ, պատասխանատու պետություն, համերաշխ հասարակություն։ Իսկ արդեն նախընտրական պաստառների վրա այն վերածվել է «Ազատություն, արդարություն, համերաշխություն» կարգախոսի։

Հիշեցնենք` նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին։ Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում են 9 կուսակցություն և 2 դաշինք։

Լրահոս
0