ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության դաշնային ռեժիմ է հայտարարել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Սպիտակ տնից։
Ավելի վաղ Ալյասկայի նահանգապետ Բիլ Ուոքերն արտակարգ դրություն էր հայտարարել նահանգի մակարդակով, իսկ Թրամփն օգնություն էր խոստացել նահանգի բնակիչներին։
«Դոնալդ Թրամփը հրահանգել է դաշնային օգնություն ցուցաբերել նահանգի այն շրջաններին, որոնք տուժել են նոյեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժից։ Նախագահի գործողությունները ներքին անվտանգության նախարարությանն ու արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը (FEMA) օգնություն ցուցաբերելու ջանքերը համակարգելու լիազորություն են տալիս»,– նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Երեկ Ալյասկանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Տարբեր գնահատականով` ցնցումների ուժգնությունը 6,6 - 7,2 մագնիտուդ է եղել։
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություն դեռ չկա։ Նահանգի խոշորագույն Անքորիջ քաղաքում, որի մոտակայքում ցնցումներն ամենաուժեղն են եղել, ոստիկանությունը փակել է մի շարք ճանապարհներն ու փողոցները։ Քաղաքի բոլոր դպրոցները մինչև երեքշաբթի փակ կլինեն, դադարեցվել է Տրանսատլանտյան նավթամուղի աշխատանքը։