ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող ռուս հումորի վարպետներ Եվգենի Պետրոսյանն ու Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ հանդիպել են նախօրեին, Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակին նվիրված երեկոյի ժամանակ։
Instagram–ի էջում համատեղ լուսանկարը տեղադրել է ոչ թե երիտասարդ հումորիստը, այլ փորձառու երգիծաբանը և ծաղկուն տարիքի տղամարդը` Եվգենի Պետրոսյանը։
«Մենք առաջին անգամ հանդիպեցինք դեմառդեմ։ Եվ ինչն է հետաքրքիր, պարվեց` սովորական մարդիկ ենք», – լուսանկարի տակ գրել է Պետրոսյանը։
Արտիստի արվեստի երկրպագուներն անմիջապես սկսել են գովասանքի խոսքեր ասել Պետրոսյանին` չմոռանալով միևնույն ժամանակ լուսանկարի տակ սեղմել «հավանել» կոճակը։
«Իհարկե, սովորական, սակայն երկուսդ էլ մեծ հումորի տեր եք», – գրել է iakobuktatiana մականունով օգտատերը։
Մեծամասնությունը հերթական անգամ ընդգծել են Պետրոսյանի կատարյալ ոճը։ Մյուսները հիշել են ռուս կատակերգուի հետ կապված պատմություններ։
Ոմանք խնդրել են Եվգենի Պետրոսյանին վերադարձնել հոկեյիստ Կապրիզովի տափօղակը նրա հայրենակիցներին` խլելով այդ արժանի նվերը Գալուստյանից։
Հիշեցնենք, որ շոումեն, հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև գրող–հումորիստ Եվգենի Պետրոսյանը հայտնվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց նոր ցուցակում։ Նրանցից բացի, ցուցակում ընդգրկված են նաև Russia Today–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանն ու հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը։