ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Տիչինայի փողոցի վրա գործող «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի մոտ և պահանջում են իրենց աշխատավարձը։
Նրանց խոսքով` իրենց ամիսներով աշխատավարձ չեն տալիս։ Մարդիկ կան՝ 3-4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել։
Քիչ առաջ գործարան է ժամանել նաև ՍՊԸ-ի սեփականատերը, ով աշխատակիցներին տեղեկացրել է, որ գումարի ուշացումը բանկի մեղքով է՝ պատճառաբանելով, որ իբրև բանկը գումարը չի տալիս։ Աշխատակիցներն ու տնօրեն Մանվել Ղարիբյանը բանակցել են, բայց առայժմ անարդյունք։