00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրել են «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդում

Բաժանորդագրվել
Վեց հոգուց կազմված տնօրենների խորհրդում սովորաբար ընդգրկվում են նախկին խոշոր պաշտոնյաները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրվել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի կազմում. ավելի վաղ ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունը հաստատվել է փաստաթղթով, որն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասաց` ինչու «թավշյա հեղափոխությունից» հետո Սերժ Սարգսյանին չեն բռնել

Փաստաթղթում նշված է, որ խորհրդի կազմում առաջադրվել է նաև Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը։ Առաջադրված են ընդամենը 7 թեկնածու, որոնց շարքում են տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Գլադկովը, «Զարուբեժնեֆտի» ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որը հիմա զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը` «Ինտեր ՌԱՕ»–ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը։ «Զարուբեժնեֆտ» ընկերությունը չէր պատասխանել թերթի հարցմանը։

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետ նշանակվեց 2016 թվականի սեպտեմբերին, երբ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն էր, իսկ կառավարությունը լքեց այս տարվա գարնանը` Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած զանգվածային բողոքի ակցիաներից հետո։

Հունիսի վերջին Կարապետյանը դուրս եկավ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության ղեկավար կազմից։ Մայիսյան իրադարձություններից հետո նախկին վարչապետը Հայաստանի քաղաքական դաշտում չի երևացել։

Անհասկանալի է` Կարեն Կարապետյանի այս նշանակումը քաղաքական ազդա՞կ է, թե՞ կապված է նրա նախկին բիզնես-կարիերայի հետ։

«Ռուսաստանի բիզնես շրջանակում Կարապետյանին լավ են ճանաչում, ու նա հանգիստ կարող էր նման առաջարկ ստանալ», — ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը։

В связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания - Sputnik Արմենիա
Նախկին «էլիտան» հավաքվել է ռեստորանում, ներկա են եղել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը

Թերթի զրուցակիցներին ասել են, որ ռուսաստանցի գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերներն են։

«Կարապետյանը մեծ փորձ ունի ռուսական ընկերություններում, մասնավորապես` վառելանյութային արդյունաբերությունում։ 2011-2012 թվականներին նա Գազպրոմբանկի առաջին փոխնախագահն էր, իսկ 2012 թվականից` «Գազպրոմ մեժռեգիոնգազի» ռազմավարության ու զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ, 2015 թվականին «Գազպրոմ էներգահոլդինգի» միջազգային նախագծերի գծով գլխավոր տնօրենի տեղակալը։

2000 թվականներին նա գլխավորել է «Գազպրոմի» հայաստանյան կառույցը։ «Գազպրոմի» աղբյուրները Կարապետյանին բնութագրել են որպես «շատ եռանդուն» ու «նորարարական ոգի» ունեցող, բայց իմպուլսիվ մարդ։ Նշել են, որ նա լավ հարաբերություններ ունի «Գազպրոմի» վարչության անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ։

«Զարուբեժնեֆտ» ընկերությունը Ռուսաստանում ոլորտի առաջատարների համեմատ փոքր նավթային ընկերություն է։ 2017 թվականին ստացել է 5,3 միլիոն դոլարին համարժեք նավթ։ Հիմնական ակտիվները Ռուսաստանում են ու Վիետնամում։ Միաժամանակ վեց մարդուց կազմված տնօրենների խորհրդում ընդգրկված են նախկին խոշոր պաշտոնյաները։ Խորհուրդը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության նախկին ղեկավար Եվգենի Մուրովը։ Այս տարի խորհրդում է հայտնվել տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Ընկերության տնօրենների խորհրդի անդամակցությունը լավ է վարձատվում. 2017 թվականին պարգևատրությունների չափը կազմել է 38,8 միլիոն ռուբլի։

Լրահոս
0