00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը անհիմն պնդումներ է արել, օգտագործել սպառնալիքներ. «Սասնա ծռերը»

© Sputnik / Aram NersesyanЧлены партии "Сасна Црер" перед зданием Парламента
Члены партии Сасна Црер перед зданием Парламента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռերը» կուսակցությունը հույս ունի, որ Փաշինյանն առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. «2018 թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»:

Այս մասին ասված է «Սասնա ծռեր» կուսակցությունն այսօր տարածած հայտարարության մեջ, որով նրանք արձագանքել են ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ելույթին։

И.о. премьер-министра Никол Пашинян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Հիշեցնենք, որ երեկ, դիմելով «Սասան ծռերին», Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»։

«Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:

Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին և շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության»,–ասված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ «Սասնա ծռերը» հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաև հեղափոխության մեջ ավանդ ունեցող և ժողովրդի դեմ չգործած բոլոր ուժերի ներկայացուցիչներին հորդորում է ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից և որպես միասնական նպատակ աչքի առաջ ունենալ նախկին հանցավոր ռեժիմի մաս կազմած և քրեական օլիգարխիայից զերծ Ազգային ժողով ձևավորելու հրամայականը։

Լրահոս
0