00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը ԱԷԿ–ի վարկի համար Հայաստանին տարկետում կտա. էներգետիկայի նախարար

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կսկսի վճարել միայն 2020 թվականից, երբ ԱԷԿ–ը սկսի գործել ամբողջ հզորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանին տարկետում կտրամադրի Հայկական ԱԷԿ–ի վերանորոգման վարկը վճարելու համար։ Այս մասին ԱԷԿ այցելության ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով` ԱԷԿ–ը ողջ հզորությամբ կսկսի աշխատել վերանորոգումից հետո` 2020 թվականի կեսին։ Կայանի հզորությունը կաճի մոտավորապես 10%–ով, մինչև 430 մՎտ, էլեկտրաէներգիայի արտադրողականությունը` տարեկան մոտավորապես 500 մլն ԿՎտ/ժ։ Դա թույլ կտա ավելի հեշտ մարել վարկը։

Воротанский гидрокаскад - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունների «հարձակումը» փոքրիկ ՀԷԿ–երի վրա. փորձագետներն ահազանգում են

«Քանի որ կապիտալ վերանորոգման օգուտը մենք լիարժեք կզգանք 2020 թվականին, ապա հենց այդ ժամանակից էլ կսկսենք վճարել։ Ռուսական կողմը համաձայնել է մեզ նման պայմաններ տրամադրել», – հայտարարեց Բաղրամյանը։

Նա նշեց, որ արդեն 2019 թվականին կայանը 200 մլն ԿՎտ/ժ–ից ավելի (շուրջ 2.1 մլրդ ԿՎտ/ժ) էլեկտրաէներգիա կարտադրի, քան ներկայում։ Եվ դա այն դեպքում, երբ և՛ այս, և՛ հաջորդ տարի կայանում չեն աշխատի 2 տուրբոգենրատորը, կամ կաշխատի մեկը։

Վերանորոգման ավարտից հետո, սովորական ռեժիմով աշխատելիս, կայանը 2.4 մլրդ ԿՎտ/ժ–ի փոխարեն 2,9 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա կարտադրի։

Նա նշեց, որ ատոմակայանի արտադրած յուրաքանչյուր լրացուցիչ 100 մլն ԿՎտ/ժ–ը Հայաստանում էլեկտրաէներգիան 0.5 դրամով էժան է դարձնում։ Չէ՞ որ ԱԷԿ–ը երկրում ամենաէժան էլեկտրաէներգիան է արտադրում։

«Ռուսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն իր հերթին նշեց, որ 2019 թվականին կայանում ավելի շատ ստիպված կլինեն աշխատել։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Մի քանի օրից հայկական ատոմակայանը կաշխատի նոր ուժով. նախարարի պաշտոնակատար

«Այս տարի մենք աշխատում էինք միայն մեքենասրահում. փոխում էինք երկու տուրբոգեներատորներից մեկը։ Հաջորդ տարի կփոխենք երկրորդը, և ոչ միայն։ Մենք կվերանորոգենք սառեցնող աշտարակները, կփոխենք կառավարման ավտոմատացված համակարգը և կարդիականացնենք կայանի մի շարք այլ օբյեկտներ», – նշեց Սալկովը։

Ռուսական վարկով կապիտալ վերանորոգման շրջանակում, 2018 թվականին ԱԷԿ–ը երկու ամիս (հունիսի 1-ից օգոստոսի 1-ը) կանգնած էր, և ևս 3.5 ամիս աշխատում էր և դեռ շարունակում է աշխատել կիսատ հզորությամբ (ապրիլի 15-ից հունիսի 1-ը և օգոստոսի 1-ից դեկտեմբերի 1-ը)։

ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարության կողմից հատկացրած մինչև 270 մլն դոլարի վարկային գծի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Նախատեսվում է աշխատանքն ավարտել մինչև 2019 կամ 2020 թվականի վերջ, իսկ կայանի ծառայության նախագծային ժամկետը կերկարացվի մինչև 2027 թվականը։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2017 թվականին 5 մլրդ 620 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է սպառվել։ Դա 2016 թվականի համեմատ ավելի է մոտ 5,5%–ով։

Լրահոս
0